Ներքին 4 տարի առաջ - 23:47 15-02-2022

Ոստիկանները Երևանում ABS համակարգեր գողացող խումբ են վնասազերծել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր են ստացվել այն մասին, որ գողացել են ավտոմեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ գողությունները եղել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը եղել են «Մերսեդես» մակնիշի մեքենաները։

«Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և ABS համակարգերի գողությունների մասին էին։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացել են նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացել են օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։
«Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։

Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնաբերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հավելում, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն են արել։

Նշվում է, որ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի