Արտաքին 5 տարի առաջ - 17:50 12-03-2021

ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է ԵՄ-Ի ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանը գտնվում Է քաղաքական փակուղում, ինչը հարուցում Է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում․ «Վրաստանը շատ կարեւոր Է Եվրամիության համար: Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Այն, ինչ այստեղ տեղի Է ունենում, կարեւոր Է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն Է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում Է փակուղում»,- ասել Է Դանիելսոնը: Դիվանագետը նաեւ հույս Է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար ի բարօրություն երկրի, եւ պատրաստակամություն Է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում: Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի Է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ Է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Պլանավորված Է դիվանագետի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա առանձին-առանձին բանակցություններ կվարի քաղաքական ուժերի հետ, իսկ այնուհետեւ կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Դանիելսոնը Թբիլիսիում կմնա մինչեւ մարտի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում