Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 12:30 01-07-2024

Մարդակեր շները մեզ վերացնում են. մարտի 1-ն ու հունիսի 12-ը նման են. հարցում

2024-հունիսի 12-ին և 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ իշխանություննրի կիրառված բռնությունները բազմաթիվ ակնհայտ նմանություններ ունեն։ Հունիսի 17-ին ԱԺ շենքի դիմաց անցկացված հանրահավաքում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության՝ հունիսի 12-ին կիրառած բռնությունները համեմատեց 2008-ի մարտի 1-ին կատարվածի հետ։ «Հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին: Այս մարդկանց ճակատից այս խարանը դուրս չպիտի գա»,- հանրահավաքի բեմից հնչեցրեց Բագրատ Սրբազանը։

Հունիսի 12-ը Մարտի 1-ին նմանեցրել են նաև ընդդիմադիր այլ գործիչներ, ընդգծելով, որ երկու դեպքում էլ բռնությունները հրահրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ձեր կարծիքով, 2008 թվականի մարտի 1-ն ու այս տարվա հունիսի 12-ը նմանություններ ունե՞ն»։

Հարցվածների մի մասն ասաց, որ նման են, սակայն, բադեբախտաբար զոհեր չեղան։

«Նույն ռեժիմն է, մարդակեր շները մեզ վերացնում են»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ 2024-ի հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վիրավորվել է 101 մարդ։ Քրեական գործեր են հարուցվել տասնյակ ցուցարարների նկատմամբ։

Հիշեցնենք նաև, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները նույնպես լուսաձայնային նռնակներ են կիրառել, կրակել ինքնաձիգներից։ Զոհվել է 10 մարդ, վիրավորվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, քրեական գործեր են հարուցվել 100-ից ավելի մարդկանց նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ