Արտաքին 2 տարի առաջ - 16:05 30-06-2024

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

Վուչիչի համոզմամբ՝ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունից խուսափելը գրեթե անհնար է, և իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի արևմտյան և արևելյան երկրների ներգրավմանը ռազմական հակամարտությանը։

«Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա, դրանք պարզ, հստակ, միանշանակ բաներ են։ Եվ երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մենք ստանում ենք Եվրահանձնաժողով, որը նախորդ ակնհայտորեն հակառուսական դիրքորոշումից էլ ավելի արմատապես հակառուսական դիրքորոշում կունենա», - ասել է Սերբիայի նախագահը` նկատի ունենալով առանցքային պաշտոնում Կալլասի ընտրվելը։

Նա իր կարծիքը բացատրել է այն փաստարկով, որ Կալլասի մուտքը ՌԴ արգելված է՝ պայմանավորված նրա հակառուսական դիրքորոշմամբ:

«Այսինքն՝ ընտրում են մարդու, որը չի կարողանա մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք առաջիկա 4-5 տարին», - ասել է նա:

Այս առումով, ըստ նրա, Ռուսաստանը բոլոր առկա միջոցներով ու ուժերով կպայքարի մինչև վերջ։

Սերբիայի նախագահը հավելել է, որ հետախուզական ծառայություններից անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում այն մասին՝ «ով ինչպես է պատրաստվում և ինչ է կատարվում»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան