Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:36 29-06-2024

Ցուցարարները չպետք է մեքենայով լինեն. ոստիկանների ապօրինությունները շարունակվում են

«Մայիսի 30-ից մեքենաս գտնվում է հատուկ պահպանվող տարածքում։ Երբ մոտեցել եմ մեքենան վերցնելու` ճշտել են, ե՞րբ են բերել, որտեղի՞ց են բերել։ Հետո երբ տեսել են, որ ամսի 30-ին Հանրապետության հրապարակի տարածքից են բերել մեքենան՝ հասկանալով, որ ցույցի մասնակից եմ, բանավոր ասել են `«չես կարող վերցնել մեքենան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեզ ահազանգող քաղաքացիներից մեկը, ում մեքենան մայիսի 30-ից մինչև օրս՝ առանց որևէ հիմնավորման գտնվում է հատուկ պահպանվող տարածքում։

Oragir.News-ի զրուցակիցը նշում է, որ իր հարցին, թե ինչու՞ չեն կարող վերադարձնել մեքենան, հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցները պատասխանել են՝ «այդ մեքենայի մասով մեզ ոչ մի ցուցում չեն տվել»։

«Հարցնում եմ՝ ո՞վ պիտի ցուցում տա, որ ես գնամ իրենց հետ խոսեմ, ասացին՝ «Կարող եք գնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ այնտեղ այսպես ասած՝ Պարեկային ծառայության գլխամասն է»։ Աշխատակիցն ասաց՝ «Այնտեղ դիմում գրեք, Ձեզ գրավոր կպատասխանեն»։ Ես ֆիզիկապես այնտեղ չեմ գնացել, e-request.am կայքում եմ գրել։ Պատշաճ ձևով գրել, ստորագրել եմ էլեկտրոնային ստորագրությամբ։ Դիմումս ուղղել եմ ոստիկանությանը։ Հունիսի 10-ին ինձ եկել է ծածկագիր, որ գրությունս ընդունված է, ընթացքում է, պատասխանատուն Հրաչյա Հովսեփյանն է։ Սակայն վերջնաժամկետ չի նշվել՝ ի տարբերություն բոլոր գերատեսչություններին ուղվող դիմումների»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա պնդմամբ՝ ոստիկանությունից ոչ մի կերպ չեն արձագանքում, և նույնիսկ տուգանք չկա նշանակված, որ քաղաքացին կարողանա վճարել տուգանքը և վերադարձնել մեքենան։

«Գնացի, որ գոնե անձնական իրեր վերցնեմ, ասացին անձնական իրերը վերցրու, բայց մատյանի մեջ այստեղ պետք է նշենք ինչ ես վերցնում մեքենայից։ Իրենց գրանցամատյանում նշել են, թե ինչ եմ վերցրել իմ մեքենայից, իմ իրերից։ Ես ստորագրել եմ ու վերադարձել եմ ձեռնունայն՝ առանց մեքենայի»,- նշեց նա։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ, ով ասաց` մեկնաբանություն փորձենք ստանալ Քննչական Կոմիտեից։

«Պետք է խնդրեմ Քննչական կոմիտե դիմեք։ Իրենք ավելի ճիշտ ու ստույգ կպատասխանեն, քանի որ քրեական վարույթի շրջանակներում է այդ ամենը»,- ասաց Սարգսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ այս պահին պատճառների մասին տեղեկություն չունի և հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

«Այս պահին տվյալ չունեմ պատճառների, հիմնավորումների մասին, եթե այդպիսի դեպքեր իսկապես կան։ Հետևաբար կխնդրեմ գրավոր հարցում անեք՝ կպատասխանենք»,- նշեց Աբրահամյանը։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։ Պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակվի մեր կայքում։

Չնայած նրան, որ պատասխանատուներն այդ մասին ուղիղ չեն ասում, սակայն քաղաքացիների՝ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաները չեն վերադարձվում, քանի որ մեքենաների սեփականատերերը մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած ավտոերթերին։ Կարելի է ասել, որ սա աննախադեպ ապօրինի պատժի ձև է հակակառավարական ցույցի մասնակիցների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան