Երևան +19°
copy image url
Ներքին 2 օր առաջ - 19:05 28-06-2024

Կառավարությունը սթրեսային իրավիճակ է ստեղծել հաշմանդամների համար. վերջին որոշման հետքերով

«Իշխանությունն ուղղակի բարդացնում է գործընթացը։ Պետությունը, կարելի է ասել՝ բոլոր պետությունները, իրականում, փորձում են հնարավորինս քիչ թվով մարդկանց հաշմանդամություն ունեցող անձ ճանաչել, որովհետև դա ենթադրում է ֆինանսական որոշակի պարտավորություն։ Սակայն տվյալ դեպքում չեմ հասկանում, թե որն է այս փոփոխության նպատակը»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ղեկավար Մուշեղ Հովսեփյանը, անդրադառնալով Կառավարության որոշմանը, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցողները, ում հաշմանդամությունն անժամկետ է սահմանվել բժշկասոցիալական փորձաքննությամբ, պետք է հավելյալ փորձաքննություն անցնեն սոցիալական ծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար։ Որոշ հաշմանդամներ մտավախություն ունեն, որ հավելյալ փորձաքննություն անցնելու պարագայում կարող են զրկվել հաշմանդամության կարգից և արտոնություններից։

Հովսեփյանի գնահատմամբ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար սա շատ սթրեսային գործընթաց է։

«Ինչո՞ւ են դա կազմակերպում, եթե կարող էին մարդկանց վրա այդ անհարկի բեռը չդնել։ Դա շատ սթրեսային գործընթաց է մարդկանց համար։ Մարդիկ դրանից խուսափում են։ Տարիներով կարող են չդիմել այդ համակարգին, միայն թե այդ սթրեսի միջով չանցնեն։ Հատկապես այն մարդիկ, որոնք մեկ անգամ արդեն անցել են այդ գործընթացով, գիտեն դրա դժվարությունները։ Այսինքն՝ շատ մեծ հոգս են ավելացնում այս մարդկանց համար»,-ասաց նա։

Ըստ Հովսեփյանի՝ դա մեծ ազդեցություն կունենա հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա։ Նրա խոսքով՝դա մի փաստաթուղթ է, որտեղ գրվում են անհրաժեշտ վերականգնողական սոցիալական ծառայությունները և աջակցող սարքերը, որոնք անձին անհրաժեշտ են։ Այսինքն՝ եթե անձը չունի այդ փաստաթուղթը, ապա որոշ դեպքերում չի կարող ստանալ այդ ծառայությունը։

«Սա իր հերթին նշանակում է, որ նախկինում բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր չունեն այս ծառայությունների անհատական ծրագիրը պիտի ցանկացած նոր ծառայության կարիքի դեպքում անցնեն այս գնահատումը։ Սա նշանակում է, որ պետությունը, որը նախկինում որոշել էր, որ այս մարդիկ անժամկետ հաշմանդամություն ունեն, և խոստացել էր այդպիսով տրամադրել ծառայություններ, աջակցող սարքեր՝ կասկածի տակ է դնում իր նախորդ որոշումը և հրաժարվում դրա պատասխանատվությունից»,- մանրամասնեց նա։

Հովսեփյանի պնդմամբ՝ փաստացի՝ մարդը դիմում է ծառայություն կամ սարք ստանալու համար, բայց արդյունքում ունենում է իր հաշմանդամության փոփոխություն։

«Եթե նախկինում առաջին խմբի հաշմանդամություն ուներ մարդը, ապա հավանական է, որ դա հիմա կհամարվի նախկին երկրորդ խումբ։ Հետևաբար մարդը շատ ավելի քիչ նպաստ կստանա; Եվ այն հնարավորությունները որ ապահովում էր նախորդ խումբը չի ունենա։ Այսինքն՝ մարդը պետք է ընտրություն կատարի՝ ստանա՞լ իրեն անհրաժեշտ ծառայությունը, թե՞ շարունակել ունենալ այն, ինչ այժմ գոնե երաշխավորված է»,- ասաց նա։

Հավսեփյանը նկատեց նաև, որ այս նոր գնահատման համակարգը թույլ չի տալիս բացահայտել կեղծ փաստաթղթերով հաշմանդամության սահմանված մարդկանց։ Եվ այս տեսանկյունից ևս՝ նոր պահանջներն անիմաստ են։

«Այս նոր համակարգից կօգտվեն միայն այն մարդիկ, ովքեր ծառայությունների անհատական ծրագիր ձեռք բերելու համար կդիմեն պետական մարմնին։ Դա էլ նշանակում է, որ եթե մարդու հաշմանդամությունը կեղծ փաստաթղթերով է, և ինքը գիտի, որ դիմելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կբացահայտվի այդ ամենը, ապա ինքը չի դիմի և կշարունակի ստանալ իր կենսաթոշակը և մյուս արտոնությունները»,- նշեց նա։

Oragir.News-ը Կառավարության որոշման առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հետ, ով, սակայն, հրաժարվեց զրուցել։

«Կներեք զբաղված եմ, չեմ կարող խոսել»,-ասաց նա։

Տպավորություն է, թե Կառավարությունը կասկածի տակ է դնում հազարավոր վարչական ակտերը և հրաժարվում նախկինում կայացրած որոշումներից բխող պարտավորությունները կատարելուց, ստիպելով քաղաքացիներին անցնել նոր գնահատման համակարգով։ Ուստի՝ հաշմանդամների մտավախությունները ցրելու համար պատկան մարմինները պարտավոր են հավելյալ պարզաբանումներով հանդես գալ, մանրամասն բացատրել վերականգնողական անհատական ծրագրի անհրաժեշտությունն ու ռիսկերը հաշմանդամություն ունեցողի համար, որ հաշմանդամն առանց վախենալու դիմի և ստանա իրեն անհրաժեշտ ծառայությունը։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
10:28 Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2115»-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com
12:09 Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com