Ներքին 2 տարի առաջ - 19:45 27-06-2024

Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ

Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը կեղծ թղթադրամներ չի տրամադրել, շփոթմունքը տանն է եղել։

Գործով քննիչ Անդրանիկ Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հուշադրամ թղթադրամները ընտանիքի հայրն է գնել, որպեսզի խաղալու նպատակով տա երեխաներին, սակայն դրանք խառնվել են իրական գումարների հետ, ինչն էլ նման խնդրի է հանգեցրել․

«Ամուսինը հուշադրամ թղթադրամները գնել է, որ երեխեքը խաղան, մի մասը տվել է, մյուս մասը դրել են նույն տեղում, որտեղ իրենց փողերն են պահել, արդյունքում դրանք խառնվել են։

Ամուսինը բեռնատարի վարորդ է, Իրանից Երևան բեռնափոխադրման է եղել, այդ պահին տանը չի եղել։ Կինն մտածել է, բանկն է կեղծ թղթադրամներ տվել ու նման հայտարարություն է արել։ Այսօր եկել, ցուցմունք է տվել, որ տանն է շփոթմամբ հայտնվել փողերի մեջ»։

Հիշեցնենք, որ 31-ամյա կինը մայիսի 13-ին բանկից գումար է ստացել և 44 օր անց ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե իբր՝ բանկից 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ։

«Յունիբանկ»-ից մեզ հետ զրույցում հերքել էին տեղեկությունը։ Ավելին, հայտնել էին, որ կնոջը 1 միլիոն դրամ տրամադրելու տեսագրությունը պահպանված է։

Փաստացի՝ քաղաքացին իր այս քայլով արատավորել է «Յունիբանկ»-ի գործարար համբավը և «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը։

«Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին բանկից։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից