Միրգը վրան ծառերը սղոցով կտրեցին․ Գառնիի ծառերի սպանդի հետքերով

Ներքին 11 ամիս առաջ - 20:03 26-06-2024
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Խաչատրյանը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Գառնի համայնքում պտղատու ծառերի սպանդ է տեղի ունեցել:

Oragir.News-ն այսօր եղել է Գառնիում և զրուցել այգու սեփականատիրոջ հետ․

«Սա ժամանակին եղել է պահեստ սառնարան, Գառնիի միրգը հավաքել, բերել, լցրել են այստեղ, դրանց բաժնետերերը 3 հոգի էին, և նրանցից մեկի՝ Աշոտ Սարգսյանի բաժնեմասը ես 2008 թվականին գնել եմ՝ 22 միլիոն դրամով, սակայն նրանցից մեկը՝ Վահագ Ղազարյանը պնդում է, թե ես Աշոտ Սարգսյանին գումար չեմ տվել, հետաքրքրին այն է, որ 3-րդ մարդը դատարանին ներկայացնում է, որ ես Աշոտին գումար չեմ տվել, ինչը դատարանում մերժվեց»,- այս մասին պատմեց այգու սեփականատեր Եղիազար Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ երկար տարիներ եղել են տարաձայնություններ իր և Վահագ Ղազարյանի միջև, որի հետևանքներն ավարտվել են դատական հայցերով։

Բաղդասարյանը պատմեց, որ երկար տարիներ պարտաճանաչ վճարել է պետական վճարներնը՝ հարկերը, սակայն, հիմա արխիվից չգիտես ինչպես դրանք կորել են, բայց ոռոգման ջրի վճարները դեռևս պահպանվում են։

«Դրանք չեն հասցրել բազայից վերացնել։ 2008 թվականից մինչը 2022 թվականը հարկը մուծել եմ, որ գնում էի ասում էին այսքան գումար է, մուծում էի, հիմա արխիվից կորել է, իսկ ոռոգման ջրի համար ամեն տարի մուծել եմ, մտքներով չի անցել դա էլ ջնջեն»,- նշեց այգու սեփականատերը։

Արդեն երեկ Վահագ Ղազարյանի փաստաբանը՝ Գեղամ Մարգարյանն ու ևս 2 հոգի մտել են այգու տարածք և 126 բերքը վրան ծառ կտրել, Եղիազար Բաղդասարյանին պատճառելով նախնական 11 միլիոն դրամի վնաս։

«Քրեական գործ է հարցուցվել Գեղամ Մարգարյանի և այդ քաղաքացիների վրա։ Քննիչն ասել է ծառերը չտեղափոխել․․․ Սրանք թուրքից էլ վերան են, մեզ կատաղացնում էին, որ իրենց խփեինք, որ հետո մեզ չդատելու համար մեզնից իմ այգին և բենզալցակայանը վերցնեին»,- նշեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք