Ուղիղ եթեր
8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայից
copy image url

8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայից

Ներքին 11 ամիս առաջ - 17:29 26-06-2024
Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հունիսի 20-23-ն Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայում (IABO):

Հատկանշական է՝ Հայաստանի 3 կրթօջախները ներկայացնող բոլոր 8 աշակերտներն արժանացել են մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։

ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանն ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը և Հրաչյա Սևոյանը, Քվանտ վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Անի Գևորգյանը, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Անանիկյանը և Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Դանիելյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Քվանտ վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։

Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական երկու փուլերը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:

Եզրափակիչ փուլին ավելի քան 100 աշակերտներ են մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալազիայից, Նեպալից և Ֆիլիպիններից:

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային 3-րդ օլիմպիադային հայաստանյան թիմը ներկայացել էր 7 մասնակցով և արժանացել 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ