Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 16:20 26-06-2024

Իշխանությունը վախեցավ տրանսպորտի գինը թանկացնելուց․ հարցում

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը և ուղեվարձի փաստացի թանկացումը նախատեսված էր սեպտեմբերի 1-ից, սակայն հետաձգեց մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գնված 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները դեռ չեն հասել Երևան, խնդիր է առաջացել մատակարարման ժամկետների հետ կապված։ Սակայն այս պատճառաբանությունը կասկածով է ընդունվել հանրության կողմից։ Շատերը կարծում են, թե իշխանությունները թաքցնում են տրանսպորտի թանկացումը հետաձգելու իրական պատճառը։


Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչու՞ իշխանությունը հետաձգեց տրանսպորտի թանկացումը։

Քաղաքացիների մեծ մասը կարծիք հայտնեց, որ իշխանությունը վախեցավ ժողովրդական բողոքի ցույցերից։ «Երևի՝ հասկացան, որ հիմար նախաձեռնություն է։ Ժողովուրդը թույլ չի տա»,- ասաց հարցվածներից մեկը։ «Վախեցավ իշխանափոխությունից»,- կարճ պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ «Ժողովրդի մասին մտածելով, գնացին այդ քայլին։ Հավանական է հունվարի 1-ից էլ չի թանկանա»,- լավատեսություն հայտնեց մի կին։ Իսկ մի քաղաքացի նույնիսկ կողմ արտահայտվեց տրանսպորտի թանկացմանը, նշելով, որ թանկացման արդյունքում հնարավոր կլինի ավտոբուսների պարկը պահել։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում որոշվել է տրանսպորտի միասնական համակարգի ներդրումը կիրառել 2025-ի հունվարի 1-ից։ Համակարգի ներդրման դեպքում տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթը կարժենա 90 հազար դրամ, եռամսյակայինը՝ 24 հազար դրամ, ամսականը՝ 9 հազար դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ