Արտաքին 2 տարի առաջ - 12:06 26-06-2024

Պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես Պորոշենկո

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը, ռուսաստանցի պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա դաշինքի հաջորդ գագաթնաժողովում։

Զրույցի տեսագրությունը հրապարակվել է պրանկերների թելեգրամյան ալիքում։ Վովանն ու Լեքսուսը, որոնք այլ անձանց անվան տակ զրուցել են համաշխարհային քաղաքականության տասնյակ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ԱԳ նախարարի հետ զրույցն անցկացրել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից։

Նրանք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին հարցրել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին, որը կանցկացվի հուլիսին Վաշինգտոնում։ Նա պրանկերներին պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անձամբ զգուշացրել է՝ Կիևը չպետք է ակնկալի, որ այս գագաթնաժողովին դաշինքին միանալու հրավեր է ստանալու։ Նա նաև ընդգծել է Ուկրաինայի ղեկավարն այս հարցում չպետք է վիճի արևմտյան գործընկերների հետ։

«Ես պաշտպանում եմ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ես միշտ դա արել եմ և վստահ եմ, որ դա տեղի կունենա, բայց այս անգամ այդ հրավերը չի լինի: Այնպես որ, կարծում եմ, որ կարևոր է չվիճել սրա շուրջ»,- ասել է Քեմերոնը պրանկերների հետ զրույցում:

Բացի այդ, նա ասել է, որ Մեծ Բրիտանիան մասնավոր կերպով խնդրում է Ֆրանսիային չսրել հակամարտությունն Ուկրաինայում, այն է՝ զորքեր չուղարկել մարտական գոտի, հակառակ դեպքում, ըստ նրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «նոր թիրախ կունենա»։

Քեմերոնը նաև մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր փակ հանդիպման մասին, որի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը փորձել է համոզել նրան չարգելափակել Ուկրաինայի ֆինանսավորումը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն