Ներքին 1 տարի առաջ - 10:57 26-06-2024

Որոշ ապրանքների ներմուծման դեպքում ռեեստրում 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում չի պահանջվի

2024 թվականի մայիսի 21-ին ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային Միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N317 որոշմամբ հաստատված N1 հավելվածում (Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժական և սանիտարական) պահանջներ) փոփոխություններ կատարելու մասին» թիվ 54 որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության համար սահմանված կարգավորումներին, հետևաբար, երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մի շարք ապրանքների ներմուծման դեպքում, Միասնական ռեեստրում երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցման առկայությունը չի պահանջվում։

Տվյալ ապրանքատեսակներն են՝

ԱՏԳ ԱԱ 0401-ից - Կաթ և սերուցք՝ չխտացրած ու առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու (բացի հում կաթից և հում սերուցքից)

ԱՏԳ ԱԱ 0402 - Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ քաղցրացնող այլ նյութերի ավելացմամբ

ԱՏԳ ԱԱ 0403 - Թան, կտրված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման

ԱՏԳ ԱԱ 0404 - Կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման. մթերքներ՝ կաթի բնական բաղադրիչներից՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման

ԱՏԳ ԱԱ 0405 - Սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ

ԱՏԳ ԱԱ 0406-ից - Պանրի տեսակներ և կաթնաշոռ՝ բացի հալած պանիրներից, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերք, արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04 խմբի մթերքները կամ նշված մթերքների ցանկացած համադրություն

ԱՏԳ ԱԱ 0406-ից - Հալած պանիրներ, որոնք պարունակում են երշիկ, միս, մսային ենթամթերք, արյուն, ձուկ, խեցգետնակերպեր, կակղամորթներ կամ այլ անողնաշարավորներ կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04 խմբի մթերքները կամ նշված մթերքների ցանկացած համադրություն

ԱՏԳ ԱԱ 0407 - Թռչնի ձվեր՝ կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփված

ԱՏԳ ԱԱ 2105 00-ից - Պաղպաղակ՝ բացի պտղահատապտղային հիմքով մշակված պաղպաղակից, մրգային և սննդային սառույցից

ԱՏԳ ԱԱ 3501-ից - Կազեին, կազեինատներ և կազեինի այլ ածանցյալներ։

Որոշումն ուժի մեջ է մտել 2024թ հունիսի 22-ից։

Մանրամասները հղումով՝

https://www.alta.ru/tamdoc/10sr0317/

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից