Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:30 21-06-2024

Լարախաղացի նման կեղծ խաղաղության կատեգորիայի վրա պատմությունը կեղծում են․ Սերժ Սրապիոնյան

«Եթե մարդը առաջին անհրաժեշտության կենսական իրողություններ է զիջում թշնամուն՝ լարախաղացի նման խաղալով կեղծ խաղաղության կատեգորիայի վրա, պատմությունն ի՞նչ է՝ չկեղծեն։ Երեք կիսագրագետ, թերուս, թրքացած մարդ նստում են, որոշումը կայացնում։ Հանձնարարությունը եկել է Ստամբուլից, և նրանք դնում, այդ նույն ծրագրով դասագիրք են գրել տալիս։ Մարդիկ էլ երկու կոպեկի համար հրաժարվում են և՛ իրենց նախնիներից, և՛ իրենց գենետիկայից, և՛ պատմությունից»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն ավարտվում է 1045 թվականով։ 8-րդ դասարանի դասագիրքը սկսվում է 1677 թվականից՝ բաց թողնելով 600 տարվա պատմությունը։

Գրականագետի դիտարկմամբ՝ հատուկ մտածված ձևով աղավաղվում է Հայոց պատմությունը, որովհետև մեր պատմությունն այսօր մեզ հրամցվում է ոչ թե հայ պատմաբանների կողմից, այլ Թուրքիայում կրթություն ու գումար ստացած մարդկանց։ Նրանք Թուրքիայի թելադրանքով մեզ մատուցում են իբրև՝ մեր, բայց Թուրքիային ձեռնտու պատմությունը։

«Պատմաբանները բերանները, չէի ասի՝ ջուր առած, գիրքը քննադատում են, համարում են իրենց պարտքը կատարած և դրանով հանգստանում են։ Ամբողջ 600 տարվա պատմությունը, ըստ էության, խմբագրած են ներկայացնում, և այդտեղ սիմվոլիկա կա։ 1045 թվականին Անիի անկումն է՝ դա Հայաստանի ամենաճոխ, ամենածաղկուն մայրաքաղաքն էր։ Իրենք դրանով վերջացրել են։ Ամեն վերջացող գիրք մտորումների տեղիք է տալիս, և աշակերտները մտածում են, որ սա է մեր ճակատագիրը՝ մայրաքաղաք կորցնել։ Հիմա դրա առաջ ենք կանգնած․ Երևանը Էրիվան դառնալու առաջ ենք կանգնած, գրեթե նույն ժամանակներն են։

Պարտություն կրել, պարտությունից դասեր չքաղել։ Այս պատմությունը դա է դաստիարակել, և այստեղ որևէ պատահականություն չկա։ Եթե որևէ մեկը կարծում է՝ դա պատահականություն է, նյութ են թեթևացրել, աշակերտի վիճակն են փորձել ինչ-որ ձևով թեթևացնել, այդպիսի բան գոյություն չունի»,-մանրամասնեց նա։

Ըստ Սրապիոնյանի՝ եթե մենք այսօր մեր գիտական ամբողջ մտքի ներուժով կռիվ չենք տալիս՝ «ընտանիք ենք պահում, տուն ենք պահում, քաղաքականությամբ չենք զբաղվում», ի վերջո՝ կանգնելու ենք մի պատմության առաջ, որն ինքներս մեր իսկ պատմությունը չենք հասկանալու։ Նրա խոսքով՝ իշխանությունը Թուրքիայի ամեն պահանջ բավարարում է։

«Տեսեք՝ ինչ կենսական տարածքներ են տրվում, և դա փորձում են պատճառաբանել, և ոչ մի փաստարկում չկա այդ պատճառաբանության տակ։ Ադրբեջանական հողեր են եղել այսինչ թվականի քարտեզով։ Դուք տեսե՞լ եք այդ քարտեզը, բացի Նաիրյան գահը բռնազավթած մարդու կապիկությունից, որը պլաստմասե չգիտեմ՝ ի՞նչ էր ցույց տալիս։ Այդ քարտեզներից բացի, ուրիշ քարտեզներ չկան՝ անուն-ազգանունով եմ ասել՝ Առուշան Հակոբյան, թող գնան տեսնեն՝ ինչ քարտեզներ կան 1974-1988 թթ․։ 15 տարի տեղի է ունեցել սահմանազատում սահմանագծում Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ժամանակի կառավարությունների փոխհամաձայնությամբ։ Եվ դա եղել է 31.300 կմ-անոց Հայաստան։ Հիմա չեն էլ ամաչում 29.743կմ-ը դեմ են տալիս»,-ասաց Սրապիոնյանը՝ հավելելով, որ ինչպես հիմա գոյություն չունեցող քարտեզներով են հիմնավորում զիջումները, հետագայում այդ նույն պատմության դասագրքերով հիմնավորելու են, որ չի եղել Հայոց պատմություն այդ շրջանում։

Սրապիոնյանի պնդմամբ՝ ներկայումս հայագիտական առարկաների դասագրքերի ծրագրերից դուրս են թողնում այնպիսի հեղինակների, ովքեր որոշիչ ու ողնաշարային նշանակություն ունեն։

«Ասում են, դե՝ ծրագիրը այդպես էր նախատեսված։ Ծրագրով այդ հեղինակը չկար։ Եղբա՛յր, դու գիտնական ես, մանկավարժ ես։ Եթե քեզ հրամցնում են մի ծրագիր, որը աղավաղում է քո գրականությունը, պատմությունը, քո մտածողությունը, ուրեմն՝ հազար ներողություն ոչ մեդիայի բառի համար՝ թքի՛ր այդ ծրագրի վրա էլ, առաջարկողի էլ, էդ մի քանի կոպեկի վրա էլ, որը իբրև հոնորար դու պիտի ստանաս։ Պատմաբանները շատ լավ են հասկանում, թե շան գլուխը որտեղ է թաղված։ Թող վեր կենան, այդ դասագրքերը ըստ էության օրենքից դուրս հայտարարեն, որովհետև ավելի թուրքամետ դասագիրք դժվար է պատկերացնել»,-նշեց նա։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:02 Եզրաս արքեպիսկոպոսը կոչ է արել աղոթել Գարեգին Բ-ի համար
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի