Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 21:31 20-06-2024

Մենք բանակը չենք սրբացրել, Նիկոլն է ոչնչացնում աստիճանաբար. հարցում

2020-ի պարտության գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով փորձում է անդրադառնալ վերջին պատերազմներում մեր պարտություններին, իշխանության ձախողումներին և ամեն անգամ քավության նոր նոխազներ է մատնանշում։ Հունիսի 19-ին նա 2020-ի պարտության և հաջորդող ձախողումների պատճառ է համարել այն, որ մարդիկ սրբացրել են բանակը։ Փաշինյանի այս գնահատականը հանրային լայն արձագանք է գտել և խոցել վետերանների սրտերը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Արդյոք մեր պարտությունների պատճառն ա՞յն է, որ մենք բանակը սրբացրել եք»։

Քաղաքացիների մեծ մասը բացասական պատասխան տվեց. «Նիկոլ Փաշինյանը շատ ստախոս մարդ է։ Մեր բանակն ինքն է ոչնչացնում քիչ-քիչ, աստիճանաբար»։

«Մենք չենք սրբացրել բանակը։ Պարզապես բանակը դարձավ գործիք քաղաքական ուժերի ձեռքին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անելու իրավունք չունի։ Եվ բանակն այն հիմնասյուներից է, որ պահանում է երկիրը։ Եկեղեցին արժեզրկում ենք։ Մեր ապագան ու՞ր է գնալու»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

«Մեր բանակը շատ հզոր բանակ է եղել։ Ես 14 տարի պայմանագրային զինծառայողն եմ եղել։ Կարող եմ վկայել։ Բանակին թող չկպնեն, մնացածն իրար մեջ թող փնտրեն։ Դուք չեք տեսել, թե 18 տարեկան զինվորը ոնց է ավտոմատով տանկ գրավել։ Ո՞նց կարող ես դա չսրբացնես»,- ասաց անցորդներից մեկը։

Իսկ հարցվածներից մեկն ինքնաքննադատական կարծիք․ «Մեր դժբախտության պատճառն այն է, որ ամեն ինչում Նիկոլ Փաշինյանին ենք մեղադրում։ Բայց ես այդպես չեմ մտածում։ Պարտության բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան»։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են