Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:55 19-06-2024

Ո՛չ հյուրանոց, ո՛չ հաց, ո՛չ ջուր. Միլան-Երևան չվերթի հայ ուղևորները 12 ժամ մնացել են արհամարհված

Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվել են օդանավակայանում և չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը:

Oragir.News-ը կապ հաստատեց Գոհար Հակոբյանի հետ, ով ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց իրավիճակը։

Նա նշեց, որ իրենց թռիչքը նախատեսված էր հունիսի 18-ին գիշերը՝ ժամը 23։15-ին, Միլան-Երևան, Wizzair-ով։ Օդանավակայանից իրենց տեղափոխել են ինքնաթիռ, որտեղ 15 րոպե անց բորտուղեկցորդուհիները լարված սկսել են շրջել ինքնաթիռում։ Հետո ուղևորներին ասել են, որ անձնակազմի անդամներց մեկի ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկ պետք է գա, ու մի քիչ պետք է սպասեն։

«15-20 րոպե նստած մնացինք։ Հետո, օդանավի պատուհանից տեսանք, որ շտապօգնության մեքենան եկավ ու տարավ ինչ-որ մեկին։ Հետո մեզ հետ բերեցին օդանավակայան, ասացին՝ գնացեք, հետևեք, կիմանաք՝ ինչ է լինելու»։

Այդ ընթացքում ուղևորներին ոչ մեկը չի մոտեցել։ Գոհարի պնդմամբ՝ ոչ մի ներկայացուցիչ, ոչ մի մարդ օդանավակայանում չի մոտեցել իրենց։ Եվ ժամն էլ այնպիսին է եղել, որ ոչ մի վաճառքի կետ, որտեղից կարող էին օգտվել, չի աշխատել։ «Ոչինչ չեն տրամադրել մեզ, ո՛չ հյուրանոց, ո՛չ հաց, ո՛չ ջուր, ո՛չ զանգի իրավունք»։ Մի քանի անգամ ուղևորներին տարել, բերել են։ Գոհարը նշում է նաև, որ ավտոբուսից այդ շոգ եղանակին պատվիրել են դուրս չգալ։

«Մարդիկ 2 անգամ բեռ են տվել, 4 անգամ էլ նստեցում իրականացրել։ Այս ամենից հետո միայն 5-րդ փորձից կարողացանք մեկնել։ Նրանք մեզ արհամարական, անօգնական թողել էին ու ասում էին՝ մենք ոչինչ չգիտենք»,- բարկացած պատմում էր նա։

Հուսահատվելով Գոհար Հակոբյանը զանգահարել է Իտալիայում Հայաստանի դեսպանին՝ Ծովինար Համբարձումյանին։ Վերջինս խոստացել է, որ եթե մի անգամ էլ հետաձգվի, ապա հյուպատոսը կգա, Հայաստանի քաղաքացիներին կօգնի։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը