Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:36 18-06-2024

Անկլավների փոխանակման խոսույթը ռիսկային է և անբարոյական

Տավուշի մարզի սահմանակից գյուղերը Ադրբեջանին հանձնելու գործընթացը, կարելի է ասել՝ անշրջելի է։ Ասեկոսեներ են տարածվում, թե հուլիսին ՔՊ-ական իշխանությունները բավարարելու են նաև ադրբեջանական 4 անկլավները հանձնելու պահանջը։ Սակայն հայտնի չէ, թե ի՞նչ է տեղի ունենալու Արծվաշենի հետ։ Առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունները կարող են Արծվաշենը հանձնելու հարցով հանրաքվե կազմակերպել։

Հունիսի 6-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն, անդրադառնալով անկլավների խնդրին, ասել է. «Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»։

Հարկ է նկատել, որ Ադրբեջանը վերջին շրջանում չի ակնարկել անկլավների փոխանակման հնարավորության մասին։ Հակառակը՝ թշնամին պնդում է, որ ՀՀ-ն պետք է միակողմանի վերադարձնի ադրբեջանական անկլավները։ Անկլավների փոխանակումը նաև մի քանի առումներով է խնդրահարույց։ Այն հակասում է ՔՊ-ական իշխանության իրական Հայաստանի հայեցակարգին։ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով ցույց է տալիս ՀՀ տարածքի մակետը՝ ներառյալ Արծվաշենը, և խոստանում, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչինչ չի զիջելու։ Տարածքների փոխանակումը նաև իրավական խնդիր կարող է առաջացնել և կրկին տարածքային պահանջների առիթ դառնալ։ Դրանից զատ՝ տարածքների փոխանակումը միջազգային իրավունքի խնդիր է, և դրանում պետք է ներգրավվեն աշխարհաքաղաքական հետաքրքրույուններ ունեցողները։ Հակառակ պարագայում կարող է դառնալ նախադեպ և Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունեցող այլ երկրները ևս կարող են տարածքներ հանձնել հարևաններին։ Այդպիսի կամայականությունները կարող են նոր պատերազմների և համաշխարհային աղետների առիթ դառնալ։

Այնուամենայնիվ՝ ենթադրենք, թե Փաշինյանն ու Ալիևը եկան համաձայնության անկլավների փոխանակման վերաբերյալ, և հանրաքվեն կազմակերպվեց։ Ինչպե՞ս կքվեարկեն մարդիկ։ Ենթադրելի է, որ փոխանակմանը կողմ կքվեարկեն ոչ միայն իշխանության աջակիցները, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները, երբեմնի թիմակիցները, քանի որ վերջինիս օրոք տեղի է ունեցել անկլավների փաստացի փոխանակումը։ Ենթադրաբար՝ կողմ կքվեարկեն նաև նախկինները, քանի որ նրանց օրոք ևս հայկական էքսկլավը՝ Արծվաշենը, վերադարձնելու թեման երբեք չի բարձրացվել, նույնիսկ քարտեզների վրա Արծվաշենը չէր գծվում։ Դեմ կքվեարկեն ողջամիտ, օրենքից, իրավունքից տեղյակ, սկզբունքային մարդիկ, որոնց համար հայրենիքից տարածք զիջելը, բոլոր դեպքերում՝ անընդունելի է, ռիսկային և անբարոյական։

Հայրենիքից տարածք հանձնելու մասին ջատագովի տպավորություն չթողնելու համար անհրաժեշտ է խոսել ոչ թե անկլավների փոխանակման, այլ բարձրացնել Արծվաշենը վերադարձնելու հարցը։ Օրինակ՝ ընդդիմադիրները կարող են պահանջել ոչ միայն Արծվաշենն, այլև ցամաքային արտատարածքային միջանցք, որը կկապի Արծվաշենը ՀՀ-ի հետ։ Այդպես ցույց կտրվի, որ ՀՀ քաղաքացիները, քաղաքական համայնքը սկզբունքային դիրքորոշում ունեն տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Իսկ առանց Արծվաշենը վերադարձնելու պահանջը բարձրացնելու, անկլավների փոխանակման թեման քննարկելը տպավորություն է ստեղծում, որ քննարկողները չեն ուզում վերադարձնել ՀՀ-ի ինքնիշխան տարածքները։ Արդյունքում՝ թշնամին կարող է ասել, որ հայերը չեն ուզում իրենց հողերը, հետևապես՝ դրանք վերադարձնելու հարցը չի կարող ընդգրկվել բանակցային, առավել ևս՝ միջազգային օրակարգում։

Հարկ է ժողովրդին պարզ ասել, որ Արծվաշենը չպահանջելը հիմք չի հանդիսանում, որ ադրբեջանցիները հրաժարվեն իրենց տարածքային պահանջներից, առաջին հերթին՝ ադրբեջանական անկլավները վերադարձնելու հավակնությունից։ Եվ ինչպես, վերջնագիր ներկայացնելով, ստացան Տավուշի մարզի սահմանակից տարածքները, նույն ձևով էլ կարող փորձել ստանալ, այսպես կոչված՝ ադրբեջանական անկլավները, դիմացը ոչինչ չտալով, քանի որ ՀՀ-ն, քաղաքական ուժերն ու քաղաքացիները Արծվաշենը վերադարձնելու հարցը զուգահեռ կամ միաժամանակ չեն բարձրացնում։ Եվ նույնիսկ այսօր, երբ ասեկոսեներ են տարածվում, թե առաջիկայում Ադրբեջանին են հանձնելու անկլավները, ՀՀ իշխանությունները չեն խոսում Արծվաշենը վերադարձնելու պահանջի մասին։

Ուշագրավ է նաև այն, որ արդեն որերորդ անգամ է իշխանությունները արտահոսք են կազմակերպում, իբր Գեղարքունիքում առաջիկայում սահմանազատում է սկսվելու, ակնարկելով, որ Արծվաշենը կարող է վերադարձվել Հայաստանին։ Եթե Տավուշի սահմանակից տարածքները Ադրբեջանին հանձնելու հետևանքով համապետական բողոքի հզոր ցույցեր կազմակերպվեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ապա ենթադրելի է, որ ադրբեջանական անկլավները միակողմանի վերադարձնելու դեպքում բողոքի այնպիսի ալիք կբարձրանա, որը կտապալի ՔՊ իշխանությունը։ Սպասվող բողոքի ալիքը հնարավոր է մեղմել ՀՀ ինքնիշխան տարածքից զավթված հատվածները ՀՀ-ին վերադարձնելու գնով։ Հետևաբար՝ եթե ՔՊ-ն առաջիկայում չբարձրացնի Արծվաշենը վերադարձնելու պահանջը, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ն այս անգամ ևս միակողմանի զիջումներ է անելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան