Միտք 4 տարի առաջ - 20:59 27-04-2022

Վարչապետն ու նրան ուղեկցողները պարտավոր են հրապարակավ խոստանալ, որ հակամարդասիրական-անբարոյական վարք չեն դրսևորի

Հանրությունը ցնցված է երեկ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետին ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 29-ամյա Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոմեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից, սակայն 2 ժամ անց վերադարձել է դեպքի վայր։ Վերջինս ձերբակալվել է:

Քաղաքական-պետական գործիչը պարտավոր է առաքինի վարք դրսևորել, մարդասիրություն ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքական ղեկավարի առաքինի վարքն ու մարդասիրական վերաբերմունքը ընդօրինակվում են քաղաքացիների, առաջին հերթին՝ նրան սպասարկող ծառայողների կողմից։ Իսկ երբ պաշտոնյան առաքինի չի, մարդասիրական խիզախություն չունի, մոլորված է վախերի և բարդույթների մեջ, ապա նրան սպասարկողը լկտի-մարդատյաց է դառնում և թքած ունենում օրինապահության, բարոյական նորմերի, նույնիսկ՝ մարդկային կյանքի վրա։

Արդյո՞ք վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդներին հրահանգված է չհարգել ճանապարհային երևեկության կանոնները, բարոյականության նորմերը և արհամարհանքով վերաբերվել քաղաքացիներին, մասնավորապես՝ հետիոտներին։ Եթե ոչ, ապա հանրությանը, հավանաբար, կհետաքրքրի, թե ինչու է ՀՀ վարչապետին ուղեկցող վաշտի հրամանատար, ոստիկանության մայորը վրաերթի վայրից հեռացել և վերադարձել ժամեր անց։ Եվ այդ ի՞նչ կարևոր գործի մեջ էին ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցողները, որ վրաերթից հետո չեն կանգնեցրել ավտոմեքենաները և վրաերթի ենթարկված ՀՀ քաղաքացուն արագ անհրաժեշտ օգնություն տրամադրել։ Առավել ևս, որ վրաերթի ենթարկվածը հղի կին էր։

Քանի դեռ այս հարցերի պատասխանները չկան, հանրությունը կարող է մտահոգվել, որ ՀՀ վարչապետին ուղեկցողները ցանկացած վայրում և ցանկացած պահի կարող են վրաերթի ենթարկել ՀՀ քաղաքացուն, կանանց ու երեխաներին և ճողոպրել վրաերթի վայրից։ Հանրությունն իրավունք ունի ենթադրելու, որ վարչապետն ու նրան ուղեկցողները չեն իջել ավտոմեքենաներից և վրաերթի ենթարկվածին չեն օգնել, քանի որ փոքրոգի են, վախենում են ժողովրդից և արհամարհում բարոյական նորմերը։ Իսկ եթե այդպես չէ, ապա վարչապետն ու նրան ողեկցողները պարտավոր են հրապարակավ զղջալ, ներողություն խնդրել զոհված հղի կնոջ հարազատներից ու ՀՀ քաղաքացիներից այս ողբերգության համար և խոստանալ, որ այսուհետև հակամարդասիրական-անբարոյական վարք չեն դրսևորի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը