Մամուլ 3 տարի առաջ - 08:35 19-08-2023

Փաշինյանին ուղեկցողները զարմացած են․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների եւ իր հետ Երեւանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Մեզ ասացին, որ նա ամեն րոպե փոխել է իր այցի գրաֆիկը: Նախատեսված այցերի օրերն ու ժամերն է տեղափոխել, եւ որեւէ մեկը չի կարողացել գուշակել, թե հաջորդ պահին նա ինչ է ուզելու կամ ուր է գնալու։ Արդեն տեղեկացրել ենք, որ նախապես հրահանգել է նաեւ, որ մարզային լրագրողներն իրեն չանհանգստացնեն` բոլորը հետեւեն պաշտոնական լրահոսին, իսկ պաշտոնյաները, ուղեկցող աշխատակազմը նրա հետեւից գլխիկոր գնացել են՝ ուր նա գնացել է։

Ներկաներին զարմացրել է Փաշինյանի հախուռն պահվածքը, որը նրանք վերագրել են վախի դրսեւորումներին։ Թերեւս նաեւ այդ տագնապներով է բացատրվել այն, որ ԱԱԾ տնօրենն էլ է ուղեկցել նրան: Չնայած դա չխանգարեց, որ Կապանի օդանավակայանում նրա ուղղաթիռի իջնելու հաջորդ օրը ադրբեջանական կողմից սահմանը հատեն եւ կրակեն օդանավակայանի պատուհանների վրա` վնասելով պատուհանները»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը