copy image url
Ներքին 3 օր առաջ - 11:41 15-06-2024

Քարի դար՝ հայ-վրացական սահմանում. զբոսավարի ահազանգը

Հնագետ, զբոսավար Արա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ID card ի մասին

Ամիսներ առաջ բոլորս հորթի նման ուրախացանք, երբ սկսեցինք հայ-վրաց սահմանը հատել իդ քարտով։

Մանավանդ սահմանը հաճախակի հատողների համար դա փրկություն էր՝ անձնագիրդ քաշ չես տալիս ու էջերում անկապ կնիքներ չես ունենում։

Երեկ հերթական անգամ անցա հայկական անցակետը իդ քարտով, բայց հետ գալուց ծրագիրը կորավ ու կապ չկար և ես լռվեցի հայ-վրաց սահմանի արանքում։
Տեղի հերթապահներն ասեցին, որ եթե անձնագիրը մոտս լիներ կնիք կդնեին կանցնեի, բայց քանի որ իդ քարտ ա՝ պետք ա սպասենք կապը գա ծրագիրը աշխատի։

Մի խոսքով, ամեն հաջորդ գնալուց ստիպված վերցնելու եմ անձնագիրս, որ նույն կերպ չլռվեմ։

Հետևություն՝ ում ա պետք իդ քարտով սահման անցնելու խրխնջոցն ու վրնջոցը, եթե ցանկացած պահի կարա ծրագիրը գնա։

Ես, որպես հայ-վրաց սահմանը տարին 10-20 անգամ հատող անձ, կարող եմ փաստել, որ վրաց կողմում երբեք չի եղել որ ծրագիրը կախի։ Էսքան տարիների մեջ չեմ հիշում նման դեպք։
Եղել ա, որ չորս խցիկից մեկում ա վրացի սահմանապահ եղել, բայց երբեք ծրագրային խնդիր չի եղել։
Իսկ հայկական կողմում դա լինում ա չափազանց հաճախ։
Կոլլեգաներս կփաստեն

Մի խոսքով քարի դար»: