Արտաքին 4 տարի առաջ - 21:52 13-11-2021

ԱՄՆ-ում բացահայտվել է կես դար առաջ տեղի ունեցած բանկի կողոպուտը

Մարշալների ամերիկյան ծառայությունը հայտնաբերել է գանձապահ Թեոդոր Կոնրադին, ով 52 տարի առաջ բանկից գողացել էր 215 հազար դոլար, հանցագործն արդեն մահացել է քաղցկեղից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Կողոպուտը տեղի է ունեցել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում 1969թ.։ Ուրբաթ երեկոյան 20-ամյա Կոնրադը դուրս է եկել բանկից՝ կանխիկ գումարով լցված թղթե տոպրակով: Բանկի աշխատակիցները գողության մասին հայտնել են միայն երկուշաբթի օրը, երբ առևանգողը աշխատանքի չի ներկայացել։

Ավելի քան 50 տարի Կոնրադին հաջողվել է թաքնվել իրավապահ մարմիններից։ Նա կողոպուտից երեք ամիս անց կարող էր ձախողվել: Հավայան հյուրանոցներից մեկի բարում նա զրույցի է բռնվել ամուսնական զույգի հետ։ Երբ ամուսինն ու կինը վերադարձել են տուն, ճանաչել են զրուցակցին, ում մասին պատմել էին հեռուստաալիքներից մեկով։

1970 թվականից Կոնրադը համեստ կյանք էր վարում Բոստոնի արվարձաններում։ Գողացված գումարն արագ սպառվել էր, և կյանքի վերջում նա հայտնվել էր ֆինանսական դժվարությունների մեջ։ Մահվանից առաջ գողը խոստովանել էր հարազատներին։

Կոնրադը մահացել է թոքերի քաղցկեղից 2021 թվականի մայիսին և թաղվել Լինֆիլդում՝ Մասաչուսեթսում։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց