Ուղիղ եթեր
ՔՊ-ն ստում է․ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը չի տապալվել
copy image url

ՔՊ-ն ստում է․ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը չի տապալվել

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:00 11-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բագրատ Սրբազանի գլխավորած համազգային շարժումը հունիսի 9-ին կայացած հանրահավաքից հետո նոր փուլ թևակոխեց, երբ նա հայտարարեց, որ 96 ժամ անդադար պայքարելու դեպքում հնարավոր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Ակնկալվում էր, որ այս գործընթացի շրջանակներում ընդդիմությունը պետք է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի, ինչը տևական ժամանակ չէր անում՝ պնդելով, թե գործընթացը հաջողելու համար բավարար մանդատներ չունի և այն ի սկզբանե դատապարտված է ձախողման։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ 33 պատգամավորների ստորագրությամբ դիմել են ԱԺ խորհրդին՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Չնայած սա բուն իմպիչեմնտի գործընթացը չէ, այնուամենայնիվ ընդդիմությունը վստահեցնում է, որ սա Փաշինյանի հեռացման ճանապարհին կարևոր քայլ է, և այն լուրջ ազդեցություն կարող է ունենալ հետագա գործընթացների վրա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու նիստին, քանի որ այն անիմաստ են համարում։ Թեպետ ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով կհրավիրվի, սակայն ենթադրվում է, որ այն կտապալվի, քանի որ իշխանական պատգամավորների բացակայության դեպքում անհրաժեշտ քվորում չի լինի։

Հատկանշական է, որ ՔՊ-ական պատգամավորները մի կողմից վստահեցնում, են որ անհանգստացած չեն այս գործընթացով և զուգահեռ բոյկոտում են այն, իսկ մյուս կողմից վերջիններս պնդում էին, թե, իբր ընդդիմության շրջանում կան տարաձայնություններ, և որոշ ընդդիմադիր պատգասմավորներ չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգին։ Նման պնդումների համար, որոնք առավելապես ուղղված էին ՔՊ-ի օրեցօր նոսրացող ընտրազանգվածին, հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ ընդդիմությունը համապատասխան առաջարկը ԱԺ խորհուրդ էր ներկայացրել 33 պատգամավորների ստորագրությամբ, թեև ընդդիմադիր երկու խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թիվը 35 է, ևս 1 պատգամավոր՝ Իշխամ Զաքարյանն էլ, ընդգրկված չէ խմբակցություններում։ Ավելին՝ իշխանամերձ լրատվամիջոցներում շրջանառվում էին պատգամավորների անուններ, ովքեր, ենթադրաբար, չէին միացել այս գործընթացին։

Նման քննարկումներին ու պնդումներին այսօր վերջ տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ նախագիծը չեն ստորագրել միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 2 պատգամավորներ՝ Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ բացառապես տեխնիկական պատճառներով։ «Եթե չեմ սխալվում՝ սգո արարողության մասնակցությամբ պայմանավորված»,-մանրամասնել էր Մինասյանը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ այս նախագիծը շրջանառության մեջ դնելու համար պահանջում էր ոչ թե 36, այլ 27 ստորագրություն և նշելով՝ չեն էլ մտածել, որ հանրության շրջանում նման հարց կարող է առաջանալ։

Այսպիսով՝ սա ՔՊ-ի հերթական մանիպուլյացիան էր, որով վերջինս փորձում է արհեստական օրակարգեր գեներացնել և հանրության ուշադրությունը շեղել երկրում ստեղծված ծանր իրավիճակից և այն կոնսենսուսից, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։ Բացի այդ, գործող իշխանությունը նման ճանապարհով ձգտում է հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը տապալվել է, ընդ որում ոչ թե իր, այլ հենց ընդդիմության մեղքով, որի ոչ բոլոր ներակայացուցիչներն են կիսում այդ օրակարգը։

Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն իրողության վրա, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությունը դեռևս շրջանառության մեջ չեն դրել, ուստի պնդումները, թե այս գործընթացն արդեն տապալվել է իրականության հետ աղերս չունեն։ Նման կերպ գործող իշխանությունները ձգտում են մոբիլիզացնել իրենց ընտրազանգվածին, ընդ որում դա անում են շատ մեծ դժվարությամբ, քանի որ անգամ Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն սատարող քաղաքացիներն են դեմ արտահայտվում Ադրբեջանին կատարվող անվերջ զիջումներին և գիտակցում, որ այդ ճանապարհով այդքան բաղձալի խաղաղությունը չի հաստատվելու։

Բացի այդ, պառակտման որոշակի միտումներ են նկատվում նաև ՔՊ-ի ներսում և հենց այս իրողությունից ելնելով էլ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Փաշինյանի հրաժարականի օրակարգով ԱԺ արտահերթ նիստին։ Հավանաբար ՔՊ-ականները մտահոգված են, որ իրենց շարքերն այնքան էլ կուռ չեն, որքան փորձում են ցույց տալ, և կլինեն այնպիսինները, ովքեր հանրային ճնշման ներքո կմիանան ժողովրդին և կողմ կքվեարկեն Փաշինյանի հրաժարականի նախագծին։

Ասվածի մասին է վկայում նաև ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությունն առ այն, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ապա դրա հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանա։ Սա ոչ այլ ինչ է, քան գործող իշխանության վախերի հերթական դրսևորումը, քանի որ նախորդիվ նույն իշխանականներն էին ընդդիմադիրներին հորդորում վայր դնել մանդատները և ճանապարհ արտահերթ ընտրությունների համար։ Ըստ էության ՔՊ-ում հասկացել են, որ ընտրություններում հաջողելու և 2021 թվականի սցենարը կրկնելու հնարավորություն չունեն, ուստի ամեն կերպ փորձում են խուսափել արտահերթ ընտրությունների անցկացումից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»