Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 20:00 10-06-2024

Մարդիկ ագրեսիվացել են իրենց ապրելակերպից. հարցում

Վերջին շրջանում Հայաստանում շատացել են սպանության, կրակոցների և ծեծկռտուքի դեպքերը։ Մասնագետները ագրեսիայի ավելացման մի շարք պատճառներ են մատնանշում, որոնց շարքում է նաև քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքի մեծ չափաբաժինը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Վերջին շրջանում մարդիկ ավելի ագրեսի՞վ են դարձել։ Ինչի՞ հետ է կապված»։

Քաղաքացիների մի մասը դրական պատասխան տվեց։ Նրանց մի մասը այդ կապեց իրավիճակի հետ։

«Մարդը ամենաագրեսիվ կենդանին է»,- ասաց մի քաղաքացի։

Եղան նաև լավատեսական կարծիք հայտնողներ։

«Ինձ միշտ բարի մարդիկ են հանդիպում»,- ժպտալով ասաց մեկ այլ միջահասակ կին։

«Չեմ կարող ասել, ես նոր եմ եկել էստեղ, դեռ չեմ հանդիպել ոչ ոքի»,- կատակով ասաց անցորդներից մեկը։

Իսկ անցորդներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ մարդիկ ագրեսիվ են դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին և 9-ին Երևանում, Գինու փառատոնի տարածքում դանակահարության երկու դեպք է գրանցվել, որոնց արդյունքում կա 1 զոհ, 2 վիրավոր։ Սպանության դեպքեր են արձանագրվել նաև մարզերում։ Հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում, «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
18:04 Նախագահ Խաչատուրյանը կորցրե՞լ է հիշողությունը, թե՞ աչքերը փակ են
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
21:01 Հայաստանի նախագահին դրոշ չեն ծախում
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
19:08 Պատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներին
19:44 Ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց ՀՀ-ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին