Օրակարգ. Հայաստանն իր պետական սահմանները պետք է ինքնուրույն վերահսկի. Հայկ Միրզոյան

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 06-06-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանն է։

Հայկ Միրզոյանի հետ զրուցել ենք Հայաստանում մեկնարկած Սրբազան շարժման, իշխանափոխության հասնելու տարբերակների, ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր երկրի հետագա անդամակցության և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ։

Պահպանողական կուսակցության նախագահը զրույցի ընթացքում շեշտեց՝ որ Հայաստանից պետք է դուրս բերվի նաև ռուսական ռազմաբազան, ինչպես նաև չհամաձայնեց հաճախ հնչող այն պնդումների հետ, որ ռուսական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո Թուրքիան կարող է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք։ Նրա համոզմամբ՝ հարատև խաղաղության համար Հայաստանին իրական անկախություն է անհրաժեշտ։

«Մեր նպատակը Հայաստանն անկախացնելն է, մենք որևէ հակառուսական, կամ հակարևմտյան դիրորոշում չունենք։ Մենք ռուսական զորքերի դուրսբերումը պայմանավորում ենք ոչ թե ռուսների նկատմամբ ինչ-որ հակամարտություն սրելու պայմանով, այլ Հայաստանի անկախության ցուցիչը բարձրացնելով։ Այս պարագայում մենք ոչ թե ասում ենք ռուսները դուրս գան, այլ ասում ենք մեր տարածքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է պահի Հայաստանը»,- կարծում է մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․