Մամուլ 2 տարի առաջ - 08:56 06-06-2024

Եկեղեցու դեմ օրինագիծը՝ հաջորդ փուլում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն եւ այլն, ինչպես նաեւ՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման եւ իրացման նկատմամբ։

Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրեւ կրոնական կազմակերպություն եւ խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ