Ներքին 2 տարի առաջ - 19:09 05-06-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է արդեն իսկ իրականացված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման և զբաղվածության պետական ծրագրերը։ Նախարարը խոսել է նաև հետպատերազմյան ժամանակահատվածում առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված աշխատանքների մասին և այդ համատեքստում կարևորել Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված աջակցության դերը։

«Ֆրանսիան Հայաստանի այն բարեկամներից է, որը տարբեր նախաձեռնություններով մշտապես մեր երկրի կողքին է։ Ուրախ եմ, որ աջակցության տրամադրման պատրաստակամություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի կառավարությունը, այլև համայնքները։ Խոսքը, մասնավորապես՝ այն հումանիտար օգնության մասին է, որը ԼՂ շրջափակման օրերին ուղարկվել էր Փարիզի քաղաքապետի կողմից, և շատ կարևոր էր միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հարցի վրա հրավիրելու առումով»,- նշել է նախարարը։

Հաշվի առնելով այն, որ Սոֆի Ժուասենն արդյունավետ համագործակցություն ունի Մասիս քաղաքի հետ՝ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է տարբեր համայնքների միջև համագործակցության կարևորությանը, որը հնարավորություն կտա վերհանել տարբեր խնդիրներ և աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի և նախատեսվող աշխատանքների մասին։

Սոֆի Ժուասենը ևս կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են ներգրավվել և անհրաժեշտ ջանքեր գործադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
23:00 Կոյուղաջրերը լցվում են նկուղները. Գյումրիի բազմաբնակարան շենքում անելանելի դրություն է
21:45 Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը