Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 05-06-2024

Երևանում ապրելն անվտանգ չէ. հարցում

Միջազգային հեղինակավոր NUMBEO վերլուծական տեղեկատվական պորտալի 2024-ի հունվարին հրապարակված ամենամյա զեկույցում Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Նշենք, սակայն, որ Ոստիկանության ամփոփագրերում հաճախակի են նշվում տեղի ունեցած վտանգավոր հանցագործությունների մասին։ Իսկ երկու օր առաջ Երևանում կրակոցներ են հնչել, մեկ հոգի ստացել է հրազենային վիրավորում

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Երևանն անվտա՞նգ քաղաք է»։

Քաղաքացիների մի մասը դրական պատասխանեց՝ համարելով, որ Երևանն անվտանգ է։

«Ինձ համար՝ այո՛։ Շատ սիրելի ու անվտանգ։ Ավելի ապահով քաղաք չեմ պատկերացնում»,- ասաց մի քաղաքացի։

Եղան նաև բացասական պատասխաններ։

«Ներկա դրությամբ՝ Հայաստանը քաոսի մեջ է»,- նշեց անցորդներից մեկը։

«Երևանում անվտանգ ոչ մի բան չկա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում