Ներքին 2 տարի առաջ - 11:36 05-06-2024

Էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը․ ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականցվող ծրագրերը՝ միտված ուսուցիչների աշխատավարձերի և մասնագիտության գրավչության բարձրացմանը։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ԿԳՄՍ նախարարը նշեց, որ նախորդ տարի հերթական ատեստավորման գործընթացին շուրջ 9000 ուսուցիչ է մասնակցել։

«Ընդհանուր առմամբ, 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ասաց նախարար։

Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի գործարկել են տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակներում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա։

«Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- նշեց նախարարը։

Անդրեասյանը նաև ներկայացրեց գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար իրականացվելիք ծրագրերը։

«Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք ունեցել են մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն, ստացել են հավելավճար։ Եվ սա հնարավորություն է տվել բարձրացնել գյուղական դպրոցներում աշխատող շուրջ 3000 ուսուցչի վարձատրություն, իսկ բնագիտական առարկաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ դասավանդող շուրջ 8420 ուսուցիչ նույնպես աշխատավարձի բարձրացում է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերից՝ 25 տոկոսով»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ այս ծրագրերն արդեն իսկ էական ազդեցություն են ունենում դպրոցներ մուտք գործող նոր ուսուցիչների ցուցանիշների վրա։ «Հաճախ են խոսակցություններ լինում, որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ ուսուցիչները դժվարանում են աշխատել դպրոցում կամ չեն ուզում աշխատել դպրոցում։ Ուրախ եմ հայտնել, որ մեր վիճակագրությունը և դպրոցներում ուսուցիչների թիվը ցույց է տալիս բոլորովին հակառակը։ Պետք է ասեմ, որ էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը։ Ուսուցչի մասնագիտական գրավչությանն ուղղվող մեր քաղաքականությունն ունեցել է իր ազդեցությունը, և մարդիկ արձագանքում են դրան»,-եզրափակեց Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ