Արտաքին 2 տարի առաջ - 22:59 04-06-2024

Հնդկաստանի վարչապետի դաշինքը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ 543 տեղանոց խորհրդարանում 290 մանդատ ստանալով։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Հնդկաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Հնդկական Ազգային կոնգրեսը նոր գումարման խորհրդարանում 100 տեղ կունենա։

Ընտրություններին նախորդած հարցումները իշխող կուսակցությանը ավելի մեծ առավելություն էին կանխատեսում։ Մոդիի կուսակցությունը, սակայն, մի շարք նահանգներում պարտվել է։ Քվեների նախնական հաշվարկի համաձայն վարչապետի կուսակցությունը շուրջ 60 խորհրդարանական տեղ է կորցրել։

Ընդդիմությանը փոխարենը, հաջողվել է կրկնապատկել 2019-ի ընտրություններին ստացած քվեների քանակը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ