Ներքին 2 տարի առաջ - 19:10 31-05-2024

Եթե Տավուշից հող տալու համար գնդապետին գեներալ են տալիս, շոր ճղելն ի՞նչ ա՝ մի հատ մարշալի կոչում չտան

Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս ա մեր շորեր ճղող ապերոն։
Անդրանիկ Իսախանյան Խաչիկի։

Արարատի մարզ, գյուղ Ոստան, հասցեն էլ ունենք դռոբով։

Հեսա շուտով ծնունդն ա, շնորհավորե՞նք իրեղեն ապացույցով հունիսի 18-ին, կլոր թիվ ա՝ 35 տարեկան ա դառնում մեր անվատնագությունը պահպանող գնդի հրամանատարը, որ էս էրկու տարի կլինի՞, ինչ գնդի հրամանատարի տեղակալից բարձրացել ա։

Պաշտոնը բարձրացրել են, կոչումն էլ մայորից փոխգնդապետ տվել են։

Եթե Տավուշից հող տալու համար գնդապետին գեներալ են տալիս, շոր ճղելն ի՞նչ ա մի հատ մարշալի կոչում չտա՞ն։

Հիշեցնեմ, էսօր քաղաքացիները հավաքվել էին ԱԳՆ-ի մոտ, որ պատասխան ստանան, թե էդ ո՞նց ա լինում, որ Ադրբեջանն ու Թուրքիան խառնվում են Հայաստանի ներքին գործերին ու տշում Հայաստանի ինքնիշխանությունը, էդ թվում՝ ոստիկանների։ Էն ոստիկանները փոխանակ մեզ հետ նույնը պահանջեին, մի քիչ կուռաժիտ էղան, մի լավ խփեցին ու մի քանի հոգուս շորերը ճղեցին։

Այսինքն, ի՞նչ ենք էս կողմ էն կողմ ընկնում․ Արցախը հանձնած, 150 հազար հոգու փախստական դարձրած, իմ, ձեր ու իրանց սահմանադրական իրավունքները վարի տված, զոհվածների մահն անարգած դավաճանի համար են էլի ճղում»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո