Ներքին 2 տարի առաջ - 16:39 30-05-2024

Տիգրան Առաքելյանը ասել է՝ Քյարամյանը խոշտանգել է, ոչ մի արձագանք չկա, նորմա՞լ է.ՔՊ-ական պատգամավորը՝ ՄԻՊ-ին

ԱՄՆ պետդեպի զեկույցում Հայաստանում խոշտանգումների մասին բավականին մտահոգոիչ անդրադարձ կա: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Ինձ թվում էր, միգուցե միամտաբար, որ անցել ենք այդ էտապը ու խոշտանգումները չպետք է տեղ ունենան ոստիկանությունում, բայց փաստացի նման դեպքեր առնվազն արձանագրվում են:

Նաեւ մի կոնկրետ դեպքի եմ ուզում անդրադառնալ ու հասկանալ՝ ինչ եք արել: Անցյալ տարի Տիգրան Առաքելյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարց բարձրացրեց, որ իրեն անձնապես խոշտանգել են անձնապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Երեւանի քննչական վարչության նախագահը՝ Երեւանի քննչականի կոմիտեի պետի կաբինետում: Դրանից հետո ես հանրային դաշտում չեմ տեսնում ոչ մեղադրյալ, ոչ դատարան ուղարկված գործ եմ տեսնում, որ ինչ-որ մեկը դատարանի առաջ կանգնի:

Նորմա՞լ է այս ամեն ինչը, որ տեղի է ունենում: Եթե այս ամեն ինչը մտացածին հերյուրանք է, ուրեմն դրան էլ պետք է արձագանք տալ: Եթե մարդուն անհարկի մեղադրում են, որ իմ գլխին ոտդ դրել ես ու ցուցմունքներ ես փորձել կորզել, այդ թվում` նշվում էր ԱԱԾ պետի, Գլխավոր դատախազի անունները այդ լայվի մեջ:

Սա անթույլատրելի է եւ պետք է ունենա արձագանք եւ քաղաքական եւ իրավական, եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Սա չի կարող հանդուրժվել նման վարքագիծ, այդ թվում մեր իշխանության կողմից»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:

Ի պատասխան Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք զեկույցում արձանագրել են խոշտանգման դեպքերի մասին, իրենք էլ են նշել, որ խոշտանգումների քննության տեսանկյունից ունենք խնդիր երկրում. «Դուք ճիշտ նշեցիք, ամեն դեպքում հարցը պետք է ստանա պատասխան՝ անկախ նրանից՝ մենք համարում ենք, որ դեպքը տեղի է ունեցել, թե ոչ: Քանի որ խոսքը առերեւույթ խոշտանգման մասին է, այն պետք է արջանանա անհապաղ քննության: Երկրորդը, այս գործերը պետք է քննվեն անկախ նրանից՝ անձը գալիս բողոքում է, թե չի բողոքում, յետո ինքը բողոքը կեսից հետ է վերցնում, թե ոչ: Պետությունը, կասկածի շեմը հաղթահարելու դեպքում պետք է քննարկման առարկա դարձնի գորը»,-ասաց ՄԻՊ-ը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի