Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:14 29-05-2024

Զենք վերցրու, արի՛ կողքս կանգնի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Ջերմուկից․ ԳՇ պետը՝ լրագրողին

Կիրանցի հատվածում ծառայությունն իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Ճշտող հարցին՝ այն հատվածները, որոնք անցել են Ադրբեջանին ունեցե՞լ ենք որևէ հենակետ, նա պատասխանեց․

«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր օպերացիոն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ զինված ուժերի խնդիրների իրականացման համար։ Սահմանապահ զորքերը որտեղ իրականացնում են ծառայություն դա ևս պատասխանատվության գոտի է, որտեղ մենք պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն»։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միայն սահմանապահներն են մնալու, սահմանին նա նշեց․

«Այո, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններով զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարելուն»։

Հարցին էլ՝ ասում էիք, թե հող չենք հանձնում, հիմա Տավուշի շրջանից տարածքներ տվեցիք, ԳՇ պետը պատասխանեց․

«Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել․․․ նման հարցադրում ինձ մի կատարեք»։

Ճշտող հարցին՝ Տավուշի մարզից այդ տարածքները, որ տվեցինք, դա հանձնե՞լ էր, թե՞ ոչ, նշեց, թե քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չի լուծում, ինքը լուծում է զինվորական հարցեր, իսկ այդ հարցը քաղաքացիական հարց է։

Հարցին էլ՝ նա հայտարարություն է արել, որ Ջերմուկից զորքերը դուրս են գալու, ինչու՞ դուրս չեն եկել, պատասխանեց․

«Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք միասին, ու կգնան»։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը չգնա, զորքերը դուրս չե՞ն գալու, ԳՇ պետն արձագանքեց․

«Դու ինձ մի հրահրի»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում