Ներքին 2 տարի առաջ - 13:15 28-05-2024

Ընկերությունը զոհ է ձևանում, բայց աջակցության առաջարկին չի արձագանքում 

Tactical Armenia կոչվող ընկերությունը, որը զբաղվում է ՀՀ-ում բարձրորակ տակտիկական նշանակության պարագաների արտադրությամբ և մատակարարմամբ, իր ֆեյսբուքյան, ինստագրամյան, տիկտոկյան և տելեգրամյան հարթակներում հրապարակել էր «Սաբոտաժ» վերնագրով տեսանյութեր, որտեղ ընկերության հինադիր Սիմոն Հովհաննիսյանը դժգոհությունն է հայտնում ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր ռազմարդյունաբերության կոմիտեից, վերջինին բաց մեղադրում սաբոտաժ անելու մեջ։ Նա նշում է, որ իրենց արտադրության ընդլայնման և իրացման նպատակով հանդիպում է ունեցել կոմիտեի հետ, սակայն կոմիտեն խոստումներ տալուց, ընկերությանը ոգևորելուց հետո գործնական ոչինչ չի արել։ Իսկ ամիսներ անց, երբ մեկ անգամ ևս հանիպման հնարավորություն է ստեղծվել, կոմիտեն մոռացել է իր խոստումների և պայմանավորվածությունների մասին։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ընկերության հիմնադրի հետ, հաղորդագրություն գրելով անմիջապես ընկերության էջին, սակայն մեր առաջարկը, որը ենթադրում էր խնդրի լուսաբանում՝ մնաց անպատասխան: Մենք սպասեցինք ևս մի քանի օր, բայց մեր ընթերցված հաղորդագրությանն արձագանք չեկավ:

Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ ընկերությունը, որի հիմնադիրը մեծ եռանդով և ոգևորությամբ դժգոհությունն է հայտնում, իրականում՝ չի բախվել տվյալ խնդրին, հակառակ դեպքում՝ դեմ չէր լինի լրատվամիջոցի աջակցությամբ խնդիրը հանրային լայն քննարկման առարկա դարձնելու հնարավորությանը։

Այս աննորմալ մոտեցումը բացառիկ չէ։ Իշխանությունների ապաշնորհությունից, անգործությունից, ապօրինություններից գանգատվողների մեծ մասը տրտնջալուց այն կողմ չի անցնում, չի փորձում իր իրավունքը պաշտպանել կամ իր խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալ և արդյունքի հասնել։ Պատկերավոր ասած՝ զանգ կախելու մասին խոսում են բոլորը, բայց կախելու գործում մեկը կաղ է ձևանում, մյուսը թույլ, իսկ մեծ մասը պարզապես վախենում ու փախչում են կես ճանապարհից, ստվեր գցելով թե՛ իր, թե՛ իր գործի ու կոչման վրա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են