Ներքին 2 տարի առաջ - 11:23 28-05-2024

Հավատում եմ, որ միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Մեր պետությունն այսօր դժվար ժամանակներ է ապրում: Հայրենիքի սահմաններն անխախտ պահելը, մեր հասարակության մեջ հաշտության ու համերաշխության մթնոլորտի ձևավորումը դարձել է յուրաքանչյուր արժանապատիվ հայի առաքելությունը: Առաջին Հանրապետության ձևավորումը դրել է մեր այսօրվա պետության հիմքերը, և մեր անցյալի ժառանգության զգացումը, հայկական պետության ժառանգականությունը մեզ համար կարևորագույն խարիսխ են այսօրվա անկայուն և փոփոխական աշխարհում։ Պատմական հիշողությունը մեր միասնական հարստությունն է, որը պետք է սրբորեն պահենք ու փոխանցենք սերունդներին։ Մենք պետք է հիշենք մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար մեր հերոսների թափած արյունն ու ձգտենք մեր երեխաներին խաղաղ, զարգացող պետություն ժառանգել: Այս գործընթացում ամենակարևորը մեր կամքն է, մեր հավատն ու միասնությունը, ազգային հաշտության կայացումն ու ատելության մթնոլորտի վերացումը: Հակառակ պարագայում մենք կարող ենք չափից դուրս թանկ գին վճարել: Մենք արդեն իսկ վճարել ենք։
​​​​​​​
Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն ու միասնական հայկական աշխարհ ունենալու մեր երազանքն իրականություն է դառնալու:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին