Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:36 28-05-2024

Մի քանի մտքեր՝ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի մասին

Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սարդապատում Բագրատ Սրբազանի իշխանության հեռացման նոր Սարդարապատ անելու ֆոնին, մի քանի մտքեր Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի մասին.

Հայաստանի ներկայիս կառավարությունը 2021-ին հաստատել է Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հարմարվողականության ազգային պլանը, որի հիման վրա մշակվել են (բայց չգիտես ինչու դեռ չեն հաստատվել) տարբեր բնագավառների, այդ թվում եւ տրանսպորտի, ու նաեւ Երեւանի (որին մասնակցել եմ նաեւ ես) համար նմանատիպ պլաններ։ Թե՛ վերջին օրերի, թե՛ Երեւանի ջրհեղեղային զարգացումների մասին նշված է այդ փաստաթղթերում ինչպես նաեւ առաջադրված են դրանց վնասների մեղմման լուծումները։ Դրանք, ինչպես պետական ու այլ մակարդակների բազմաթիվ փաստաթղթեր արվում են ինչ որ միջազգային դոնորի պահանջով կամ առաջարկով ու չեն դառնում ամենօրյա որոշումների կայացման հիմք։ Օրինակ նույն Ալավերդիի ճանապարհի կառուցման մասին հպարտ-հպարտ որ գրում էին, ու նշում աննախադեպ ճանապարհաշինական ծրագրերի մասին, ահա տեսնում ենք արդյունքը։ Պետք էր մեկ այլ որոշմամբ բարձրացված մտահոգությունները դարձնել պետական համակարգի որոշումն ընդունողների, նախագծողների ու այլ փորձագետների համար առաջադրանք։ Դիլետանտ կառավարման ու միայն հանրային լայքեր հավաքելու մոլուցքով առաջնորդվելով ունենում ենք զոհեր ու ավերածություններ։

Նույն տրամաբանության շրջանակում քանդելով ամենակայացած պետական համակարգերից մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու էլի դոնորների ու գոնգո-քաղհասարակության սրտով գնալով, փոշիացվեց այդ կարեւորագույն ներուժը։ Ու հիմա փոխարեն արտակարգ իրավիճակների համար պատասախանատու մարմինը Ներքին գործերի նախարարությունը զբաղվի աղետի տարածքներով, դրանով զբաղվում է տարածքային կառավարման պատասխանատու նախարարը (ով ի դեպ նույն ճանապարհն է կառուցել), թեւի տակ խփած անընդհատ Ալավերդիում քաղաքապետ դարձնելու ու չհաջողելու, հետո զոռբայությամբ մեկ այլ նման երեւույթի քաղաքապետ կարգած, «տուշոնկա բացահայտող» ԱԺ պատգամավորին... դե առջեւում երեւի ուզում են մեկ անգամ եւս փորձել Ալավերդին ՔՊ-ացնել։

Ու ինչպես միշտ պոստֆակտում զուտ հանրային լայքերի համար կլինեն հանձնարարականներ, ինչպես Երեւանում հեղաղատարների կառուցման մասին ափալ-թափալ հայտարարությունը, հետո մի քանի ժողովների ժամանակ չկատարված հանձնարարականների հաթաթաներ, ու հետո բոլորը կանցնեն կա՛մ փող աշխատելուն (հիմա՝ նոր թալան), կա՛մ քաղաքական կյանքը (հասկանալ կենդանի մնալը) երկարացնելուն։
Իսկ Լոռիում ու Տավուշում տուժածներին «մեծահոգաբար» կփոխհատուցեն, առանց պատասխան տալու իրենց հանցագործ ու դիլետանտ կառավարման համար...»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա