Ներքին 2 տարի առաջ - 18:58 25-05-2024

«Ստեղծված ապօրինի ջոկատների» մասին Ոստիկանությունում տեղեկատվություն չի ստացվել

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: Եթե քաղաքացիները ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն, «Ազատությանը» փոխանցել են ՆԳՆ-ից:

«Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից բացի զինված, ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի», - ընդգծում է Ներքին գործերի նախարարությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շարժման մասնակիցների նկատմամբ բռնություններին, ասել էր՝ «Այս ռեպրեսիաները բավարար չեն, մեզ տեղեկություն է հասել, և իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում, Աստված չանի այդ լուրերը ճշտվեն, ըստ լուրերի՝ իշխանությունները խմբեր են կազմում 15-17-հոգանոց, նաև, ըստ լուրերի, հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ մեզ սպառնում էր: Եթե չկան, թող հերքեն այդ լուրերը: Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ: Եթե էդ լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճանի պատասխանը ստանալու են»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի