Ներքին 2 տարի առաջ - 18:29 24-05-2024

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և աշխատակազմի անդամներին, այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու համար ու Անահիտ Մանասյանի հետ խոսել ՄԻՊ մանդատի շրջանակում Սյունիքում առկա հարցերի մասին։

Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմում մարդու իրավունքների խախտման հետ կապված դիմումներն այժմ բավականին նվազել են, իսկ առկա խնդիրները հիմնականում պայմանավորված են սահմանային իրավիճակով ու դրանից բխող դեպքերով, ինչպես նաև ԼՂ-ից բռնագաղթած ու մարզում հաստատված քաղաքացիների իրավունքների հարցերով։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հետ առնչվող տարբեր հարցեր, որոնց հիմնական մասն առնչվում էր սահմանին մոտ բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքներին։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մարինա Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ