Ներքին 2 տարի առաջ - 20:13 23-05-2024

Գերմանիայի բնության պահպանության միությունը կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) 2024-ին կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։

«Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ: Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն: Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝

մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,
չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,
բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնք չունեն չվող ձագեր,
բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,
չվող ձագերի ընդհանուր թիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»