Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 13:20 23-05-2024

Երկուսն էլ թուրք են. հարցում՝ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի իր պաշտոնակցի ջերմ հանդիպման մասին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումները ջերմ են անցնում։ Այսպիսի տպավորություն է թողնում նրանց հանդիպումների լուսանկարները և հանդիպման մասին պաշտոնական ժլատ հաղորդագրությունները։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հանդիպումը ջերմ անցնում»։

«Դե, հարևանների հետ ուզում են բարիշեն»,- ասացին հավաքված մի քանի մարդիկ։ Հարցվածների մի մասը կատակով պատասխանեց հարցին։ «Իրար շատ են սիրում երևի, ճաշակները բռնում են»,- կատակեց մի քաղաքացի։ «Ալենը ով է՞ր։ Իր հետ չեմ շփվում, չեմ իմանում՝ ով է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ Եղան խիստ, քննադատական կարծիքներ։ «Ինչ, որ կատարվում է՝ խայտառակություն է։ Մենք մոր հողերը չենք հանձնի»,- որոշակի ասաց մի կին։ «Է, երկուսն էլ նույն մարդիկ են, երկուսն էլ թուրք են»,- խիստ նկատեց մի կին։ Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել և պաշտպանեց գործող իշխանությանը։ «Ոչինչ չեմ կարող ասել։ Բայց խնդրում եմ Փաշինյանին էլ մի քարկոծեք»,- ասաց մի կին։ «Մենք Փաշինյանի կողմից ենք։ Մի քիչ համբություն, լավ է լինելու ամեն ինչ։ Փաշինյանը պիտի լինի»,- նկատեց մեկ այլ կին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին է Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Հիշեցնենք նաև, որ մարտի 22-ին ձեռք բերված պայմանավորվածություննով՝ մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնև աշխատանքային այցի շրջանակում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի