Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:23 21-05-2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահել ու սեփական անվտանգության խնդիրը լուծել։ Այս իշխանության օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են Հայաստանի ողջ տարածքով, Հայաստանը փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ հանցավոր անգործության հետևանքով։

Սրանք չոր փաստեր են, այլևս պատմություն, իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ Սյունիքում տարիներ առաջ՝ հանձնեցի ճանապարհներ, տներ, զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի ադրբեջանցիները։

ԱԺ փոխնախագահներից մեկի ասած զավեշտ է. ասում է կիրանցցիների հետ միասին կանցնեն այս բարդ գործընթացով։ Քանի՞ անգամ եք եղել այդ ժողովորդի հետ, նրանց կողքին։ Դուք վաղուց իրականությունը տեսնում եք ձեր պադավատների պատուհաններից։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներևակայելի։

Տավուշում քանդել եք ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում եք դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում ու հասցնում եք գյուղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա ու սյուն եք դնում։

Սյուն եք դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ։

Կամ՝ ասում են 25 հեկտար հող է անցնում Հայաստանին։ Ո՞ւմից է անցնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ։ Սրան զուգահեռ չեք ասում գեթ մեկ երաշխիք, համաձայն որի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնե Հայստանին։ Որևէ երաշխիք գոյություն չունի։

Իսկ այն մարդիկ, որոնք այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, տարատեսակ անուններ եք կպցում՝ գործակալ, էլ չգիտեմ ինչ։ Այսինքն՝ հոգևորականը, զոհվածի ծնողը, կիրանցին, ում վկայականները ձեռքին է, ասում եք՝ դուրս արի քո տնից, այն այլևս ադրբեջանական է։ Գործակա՞լ են։ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները բավարարածներն այլոց գործակալ լինելու մաիսն են խոսում, զավեշ էլի։ Ի միջի այլոց շարժման մեջ են նաև ձեր հարազատները, իրե՞նք էլ են գործակալ»։

Ամենից շատ դիտված

12:21 «Վերջին զանգ»-ին շտապող աշակերտների մեքենան վթարի է ենթարկվել 
16:00 Դուք չհասաք իմ որդու աշխարհ. ինչու աուտիզմ ունեցող Դավիթը չմասնակցեց «Վերջին զանգ»-ին
12:43 Ձեր ներառականությունը բլեֆ է․ աուտիզմ ունեցող Դավիթը «Վերջին զանգ»-ին չմասնակցեց
16:17 Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան
13:07 Բանկը անկողնուն գամված 96-ամյա կնոջից պահանջել է ներկայանալ մասնաճյուղ՝ թոշակը վճարելու համար
14:00 Նոր Հայաստան, նոր օլիգարխ․ ինչպես են Արգելում հիշում գործարար Նարեկ Նալբանդյանին  
12:09 Իմ համար դու միշտ իմ պուճուր Նանուլն ես. այսօր Նանուլի Վերջին զանգն է 
20:38 Դատապարտելի է, որ ազապ աղջկան բռնել են. Վարդան Ղուկասյանը` Լիլիթ Աղեկյանի մասին
20:57 Արայիկ Հարությունյանը Բաքվի «դատական նիստին» ասել է, որ ցանկանում էր համաձայնության հասնել Ադրբեջանի հետ
18:41 Պայքարելու ենք մինչև վերջ․ չարենցավանցիները պահանջում են վերադարձնել անձնագրայինը