Ներքին 2 տարի առաջ - 17:51 21-05-2024

Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին

Մայիսի 18-ին Կոտայիք մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված 49-ամյա Արսեն Հունանյանին՝ «Դերոյի Արսեն»-ին, որը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություն էր, այսօր հուղարկավորել են։

«Այսօր Արսենին հուղարկավորել են Աղբյուրակի գերեզմանատանը։ Իրենք Հրազդանի Աղբյուրակ թաղամասից էին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել էր, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել էր։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, որը տեղում էր մահացել, իսկ հիվանդանոցում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, որը հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն էր, որը տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք