Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:31 21-05-2024

Հանուն ազգային կառավարության ու Արցախի հայկականության․ Սրբազանի և արցախցիների հանդիպման մասին

«Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանը հանդիպում է ունեցել Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքների ղեկավարների հետ։
Հանդիպման մեկնարկին Բագրատ Սրբազանը խոսել է ազգային համերաշխության վերականգնման, բաժանարար գծերի ջնջման, առկա գերխնդիրներին հայության համախումբ դիմակայման անհրաժեշտության մասին։

Սրբազանն առանձին անդրադարձել է Արցախ վերադառնալու կարևորագույն խնդրին։

Որպեսզի Բագրատ Սրբազանի նախանշած դրույթներն իրականություն դառնան, սպասվում է քրտնաջան ու անձնուրաց աշխատանք, քանի որ Հայաստանի այս իշխանությունը որևէ կերպով չի աշխատում գոնե բարձրաձայնելու արցախցիների իրավունքների մասին։

Ընդհանրապես, հիմա բազմաթիվ հասարակական կառույցներ են մեկը մյուսի ետևից ստեղծվում, որոնք հանրահռչակել են, որ զբաղվում են Արցախ վերադառնալու հարցերով, բռնատեղահանվածների իրավունքներով։ Ըստ երևույթին, նրանց գործունեության արդյունավետությունը բարձր չէ, քանի որ ոչ միայն Արցախ վերադառնալու գործնական հնարավորություն չի ստեղծվում, այլ նաև Հայաստանի իշխանությունն ինչպես ուզում, այնպես էլ վերաբերվում է տեղահանվածների հետ՝ հրամցնելով այնպիսի բնակծրագիր, որն անընդունելի է։

Այս անմխիթար վիճակում են արցախահայության գործերը և նման պայմաններում Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը պետք է դառնա խնդիրների բարձրաձայնման լավ հնարավորություն, քանի որ Սրբազանն, ի տարբերություն գործող կառավարության, ինքն է ձգտում հաղորդակից լինել Արցախից գաղթած մարդկանց խնդիրներին։

Հասարակության այն շերտերը, որոնք հանդիպումներ են ունենում Բագրատ Սրբազանի հետ՝ անխտիր դրվատանքով են արտահայտվում նրա մտավոր և մարդկային որակների մասին, և համոզված պիտի լինենք, որ Շարժման առաջնորդը հասնելու է իրեն ապավինող մարդկանց կենսական խնդիրների լուծմանը։

Նախորդիվ հայտարարվել էր, որ մայիսի 26-ին կանցկացվի մեծ հանրահավաք։ Այն պետք է լինի մասշտաբային ժողով, որտեղ պետք է ձևավորված լինի ու ներկայացվի հստակ օրակարգ։ Եվ վստահ ենք, որ Սրբազանի հանդիպումները, այդ թվում արցախցիների հետ, նպատակ ունեն գույքագրելու այն կարևոր հարցերը, որոնք այդպես էլ չեն «արժանանում» պետությունը ղեկավարողների ուշադրությանը։

Ինչ վերաբերում է բուն Շարժմանը, ապա արցախցիներն այս ընթացքում քանիցս ապացուցել են, որ ակտիվ մասնակցում են պայքարին, և համոզված ենք, որ այդ մասնակցությունը միայն ընդլայնվելու է։ Դա անհրաժեշտ է, որպեսզի վերջնարդյունքում ձևավորվի ազգային կառավարություն, որը, մասնավորապես, կվերականգնի Արցախի հայկականությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ