Արտաքին 2 տարի առաջ - 21:08 15-05-2024

Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը

Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրա կյանքը վտանգված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները՝ հիմնվելով Սլովակիայի կառավարությունում իրենց աղբյուրներին:

The Guardian-ը հայտնում է, որ Ֆիցոյի վիճակը գնահատվում է «կյանքի համար վտանգ ներկայացնող»: Պարբերականի տվյալներով՝ նրան տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց, քանի որ մայրաքաղաք Բրատիսլավա հասնելու համար չափազանց շատ ժամանակ կպահանջվեր: Սակայն, սկզբում վարչապետին տեղափոխել են Գանդլովա քաղաքի հիվանդանոց։ Այդ ժամանակ Ֆիցոն եղել է գիտակից վիճակում:

Ֆիցոն հրազենային վիրավորում է ստացել Բրատիսլավայից 150 կմ հեռու գտնվող Գանդլովա քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն շենքի դիմաց, որտեղ Ֆիցոն հանդիպում էր անցկացնում իր կողմնակիցների հետ։

Ոստիկանները բերման են ենթարկել կրակողին: Նրա դրդապատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Ֆիցոն մի քանի վերք է ստացել, այդ թվում՝ որովայնի խոռոչի շրջանում։ EFE գործակալությունը հայտնում է, որ կրակողը Սլովակիայի հարավ-արևելքում բնակվող 71-ամյա տղամարդ է: Ականատեսների վկայությամբ՝ նա զբոսնել է մոտակայքում: Տեսնելով, որ վարչապետը դուրս է գալիս շենքից, որպեսզի զրուցի տեղի բնակիչների հետ՝ նա արագ հանել է զենքը և կրակ է բացել։ Ականատեսները չորսից-հինգ կրակոց են արձանագրել: Անվտանգության ուժերը միանգամից անշարժացրել են կրակողին և հեռացրել դեպքի վայրից։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում