Ներքին 2 տարի առաջ - 10:35 14-05-2024

Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում գծանցումով անցնող լրագրողին։

Այս մասին հայտարարություն է տարածել MediaHub-ի խմբագիր Լիա Խոջոյանը:

«Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրագրողների, մասնավորապես՝ վնասվածք է ստացել MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանը:

Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։

Նարե Գևորգյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են: Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ:

Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

Ձեզ գուցե հետաքրքրի