Ներքին 2 տարի առաջ - 11:05 12-05-2024

Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք․ Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին

Այսօր բուժքույրերի միջազգային օրն է: Այս կապակցությամբ նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին:

«Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ:

Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում, և աջակցել նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա:

Դուք` բուժքույրերդ, առանցքային դեր ունեք նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, ռիսկերի նվազեցման գործում. ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ:

Ձեր կարիքների գնահատումը և լուծումներ տալը մեր առաջնահերթություններից է. բոնուսային համակարգի ներդրմամբ` աշխատավարձերը վերանայելով` մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը:

Չենք մոռանում նաև ձեր կրթական և մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի կարևորության մասին, քանի որ ներդրում անելով ձեր մասնագիտական կարողությունների ուղղությամբ` միասին առաջընթաց կգրանցնենք մեր երկրում բուժքույրական գործի զարգացման գործում` բարձրացնելով ձեր դերը առողջապահական ոլորտում։

Ձեր ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման առաջիկա գործընթացներում:

Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»