Ներքին 2 տարի առաջ - 20:00 11-05-2024

ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է բողոքի ակցիայի մասնակից Արմեն Բաղդասարյանին

Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

«ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Արմեն Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ և ստացել տեղեկատվություն վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ:

Հանդիպում է տեղի ունեցել նաև բերման ենթարկված անձանց տեղում իրավաբանական աջակցություն տրամադրող փաստաբանի հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով»,-նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում