Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
copy image url

Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին

Ներքին 10 ամիս առաջ - 13:30 11-05-2024

Անահիտ Զալիկյան

Լրագրող

Oragir.News-ը զրուցել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ․

-Պարո՛ն Պետրոսյան, Տավուշում տեղի ունեցող միակողմանի զիջումների ֆոնին, Հանրապետությունով մեկ՝ ի աջակցություն Տավուշում տեղի ունեցող գործընթացների դեմ պայքարին, տարբեր բողոքի ակցիաներ են իրականացվում, որին մասնակցում են նաև ուսանողները։ 2018 թվականին, երբ դուք դասախոս էիք Ձեր ուսանողներին հանել էիք ոտքի, որպեսզի մասնակցություն ունենան։ Ինչպե՞ս եք վերաբերվում դասադուլներին, գիտենք, որ ՀՊՏՀ-ում դասադուլ չի եղել, բուհի ուսանողները չեն միացել հանրապետական դասադուլին։

-Ես կարծում եմ, որ ցանկացած կազմակերպություն՝ լինի դա վարչական, կամ ուսանողական հանրույթ, իրավունք ունի հայտարարել դասադուլ, գործադուլ՝ օրենքով սահմանված կարգով։ Դա մարդու բնական իրավունքն է և դա օրենքով կարգավորվում է և ես հարգում եմ մարդկանց սահմանադրական իրավունքը: Ով կորոշի, կմասնակցի կհայտարարի գործադուլ, կամ չի հայտարարի՝ ես առարկություն չունեմ։ Մենք հենց ձեր նշած ժամանակահատվածում մասնակցել ենք էդ ամբողջին, որպեսզի այսօր այլևս չմասնակցենք, որ ամեն մարդ ինքը որոշի, թե ինչպես է տնօրինում իր իրավունքների, ազատությունների շրջանակը և ինքը որոշի, թե ինչ նախաձեռնություններում, ինչ շարժումներում, գործընթացներում կարող է ընդգրկվել, ինչում`ոչ։

-Սեպտեմբերին, երբ դարձյալ բողոքի ակցիաներ էին իրականացվում, Ձեր բուհում իրազեկման ակցիային դուք դեմ էիք, ասում էիք դասապրոցեսը տուժում է, բայց հիմա կարծեք թե դեմ չեք դասադուլին, արդյո՞ք փոխվել է Ձեր դիրքորոշումը։

- Դիրքորոշումս իհարկե չի փոխվել։

Մենք կարծում ենք, որ ամեն մարդ իր գործը պիտի լավ և պրոֆեսիոնալ անի։ Եթե որևէ մեկը ուզում է որևէ գործընթացի մասնակցի, դուք ինքներդ տեսեք՝ բուհի դռները բա՞ց են, թե՞ փակ, ուսանողները հաշվառվո՞ւմ են, թե՞ ոչ։ Ուսանողը ներկա է դասին`ստանում է ներկա, բացակա է` ստանում է բացակա։ Գործընթացը բնականոն հունով գնում է, հիմա ինչքանո՞վ է ճիշտ, որ որևէ մեկը խանգարի, դրանով մեր հայրենիքին, երկրին օգուտ կտա՞:

Իրազեկման ակցիան չի նշանակում ստի միջոցով ներս մտնել, դաս խանգարել և երբ որևէ դասախոս գա և էդ մարդու հետ կոնֆլիկտ ունենա, ինչը եղավ մեր համալսարանում։ Դրա պատասխանատուն ես եմ և ես չեմ ուզում, որ որևէ մարդ մտնի համալսարան և խանգարի դասը և դասախոսի հետ կոնֆլիկտ ունենա համալսարանի մեջ, որովհետև դա չի բխում ո՛չ ուսանողի, ո՛չ դասախոսի, ո՛չ իրազեկողի շահից։

Այսօր մարդիկ այնքան իրազեկված են, խանգարելով իրազեկում չի լինում։ Իրազեկում եք ուզում, տվեք ինֆորմացիա, որը ուսանողների շահերին է վերաբերվում, և մենք մեր ամբողջ տեղեկատվական համակարգում իրազեկենք, խնդրեմ։

-Պարո՛ն Պետրոսյան, երբ 2018-ին իրազեկման ակցիաներ էիք անում, դրանով չէի՞ք խանգարում դասապրոցեսը։

-Ի տարբերություն 2018-ի, երբ ուսանողներին դուրս չէին թողնում, ուսանողները ովքեր շենքի տարածքից դուրս էին գալիս, իրենց գնահատականի հետ խնդիր էին ունենում, այդ ժամանակ համալսարանում անհնար էր իրացնել սեփական իրավունքները, իսկ հիմա կարող եք առավոտից գալ կանգնել և տեսնել, որ ոչ մի ուսանողի ներսուդուրսը սահմանափակված չէ, և դուք չեք տեսի, որ որևէ նախաձեռնության մասնակցելը արգելում ենք՝ իրենց պահանջներ ներկայացնելով։

2018-ին մենք ընդվզում էինք, որովհետև մեր իրավունքները ամբողջությամբ, կամ մասնակի սահմանափակված էր։ Զրուցեք մեր բոլոր ուսանողների հետ, եթե նման օրինակ լինի, ես հրապարակավ պատրաստ եմ ներողություն խնդրել։

-Ձեր խոսքից հասկանում եմ, որ առարկություն չունեք դասադուլին հետ կապված, որ Ձեր բուհում ուսանողը ազատ կամք ունի։ Չեք վախենու՞մ, որ Ձեզ մեղադրեն, կամ որևէ նկատողության արժանանաք։

-Այն ինչի համար, որ մենք պայքարել ենք ավելի լավ հայրենիքի, երկիր, պետություն ունենալու, մենք մեր արժեհամակարգից երբեք չենք հեռանա։ Վախը դա հավատքի բացակայությունն է, եթե դու հավատում ես Աստծուն և արդարությանը դու երբեք չես վախենում։ Մենք մեր ամբողջ գործունեության ընթացքում միշտ առաջնորդվել ենք մեր ընկալած արդարությամբ, որի անբաժան մասն է հոգևոր ընկալումը։

Արդարն այն է, որ ցանկացած մարդ կարող է ազատ կարծիք ունենալ և թող ունենա։ Երբ հիմա մենք արդար ենք համարում, որ ամեն մարդ ազատ տեսակետ ունենա և ունենա արտահայտման հնարավորություն։ Մենք վախենալու որևէ առիթ, պատճառ չունենք, որովհետև պայքարել ենք դրա համար և եթե որևէ կերպ մեր ազատությունները սահմանափակվի, նորից կպայքարենք։

-Քանի որ խոսեցինք հավատից և արժեքներից, հետաքրքիր է Ձեր կարծիքը եկեղեցու առաջնորդությամբ կատարվող շարժման վերաբերյալ, արդյոք կիմանա՞ք այս պայքարին։

-Ամեն մարդ ինքն է որոշում, որ ձևաչափում ու ինչպես պիտի ներգրավված լինի։ Ես մի բան կարող եմ ասել՝ և՛ աշխարհականները, և՛ հոգևորականները հայ եկեղեցու վարդապետությամբ սխալական են, իսկ Հայ Առաքելական եկեղեցին, որն առաջնորդվում է Հիսուս Քրիստոսով, Սուրբ Հոգով և հայր Աստծով սխալվելու ենթակա չէ։

Եկեղեցին միշտ և մնայուն կլինի անսասան, իսկ թե նրանում գտնվող մարդիկ ինչպես կներկայացնեն հանրությանը այս կամ այն երևույթը դա միայն Աստծուն է հայտնի։ Ես չգիտեմ, թե ով ինչպես է ներկայացնում։ Ճշմարտությունն ու եկեղեցին անսասան են լինելու։Անկախ նրանից, թե որևէ հոգևորական, աշխարհական կսխալվի, թե ոչ։ Եկեղեցին անսայթաք է։ Ես որպես եկեղեցու հավատացյալ, հայ առաքելական եկեղեցու զավակ, թույլ տվեք զբաղվեմ իմ հոգևոր ապրումներով, կրթությամբ և Աստվածճանաչողությամբ։




Ամենից շատ դիտված

11:35 Էլեկտրոնային ծխախոտ օգտագործող երիտասարդների մոտ նոր հիվանդություն է հայտնաբերվել․ RBC
12:50 ՌԴ-ում խորթ հայրն անչափահաս որդուն դաժանորեն ծեծել է՝ վեյփ օգտագործելու համար․ RIA
08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
12:37 Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում մերկասառույցի պատճառով կողաշրջվել է. shamshyan.com
23:21 Պուտինը ռուս գործարարներին խորհուրդ է տվել չսպասել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը. Faridaily
23:15 Ձիթողցոնց տուն-թանգարանում աշխատանքի ժամին «մեր Սարիկ»-ի համար ձայներ են հավաքում
21:20 Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Skoda-ն և 2 «ՎԱԶ 2107»-երը․ 3 վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
17:00 Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
17:42 Civic-ը կեղծ հարցումներով գյումրեցիներին մանիպուլացնում է․ «Ականատես»-ի ահազանգը
12:43 Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը