Ներքին 2 տարի առաջ - 18:46 07-05-2024

Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկը չի մոտենում․ իրավաբան

Իրավաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ հոգի կար, անունն էլ Մանե Գևորգյան, պաշտոնը՞, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի խոսնակ։ Այս տիկինը ժամանակին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը դարձել է ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող…

Անգամ այս իշխանության օրոք առաջին ատյանի դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է և պետք է հերքում տարածի,

Վերաքննիչ դատարանը Մանե Գևորգյանի (տվյալ դեպքում ասել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի) վերաքննիչ բողոքը մերժեց։ Վճռաբեկը տարի ու կես է Մանեի բողոքը վարույթ չի ընդունում, որ մերժի և որոշումը մտնի ուժի մեջ։

�կարող եք ստուգել. Դատական գործ՝ ԵԴ/16144/02/20,

Դա նման է Արման Բաբաջանյանի զառանցանքին, երբ վերջինս ասում էր. «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը»։ Երևի «Որոգայթ» հեռուստասերիալի բացասական հետևանքներն էին, կամ այլ առողջական խնդիրներ, հաստատ չգիտեմ։ Իմիջայլոց, Նիկոլ Փաշինյանի Արման Բաբաջանյանն էլ պարտվեց՝ դատական գործ ԵԴ/30898/02/20։

Ասածս ինչ է, սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկը չի մոտենում, բոլորը սպասում են «ամենաարժանավորին», այնպես որ, մի անհանգստացիր, եթե այս կյանքում չստացվի՝ դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու հայ առաքելական եկեղեցու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում, ոչ թե, որ իրենք չեն համաձայնվի, այլ՝ դու չես կարողանա անել ապաշխարության խորհրդի երեք քայլերը՝ մեղքի գիտակցում, խոստովանություն և իհարկե հատուցում։ Վերջինի մասով կկարողանա օգնել, բայց ոչ թե հոգևորականը, այլ՝ ՀՀ քրեական օրենսգիրքը»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը