Նիկոլ Փաշինյանը թող գնա իր գլուխը քորի, ապրի. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:20 07-05-2024
Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրավիրած ասուլիսի նպատակի և հիմնական ասելիքի վերաբերյալ հանրային խոսույթում տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում։ Վերլուծաբանների մի մասը ենթադրում է, որ նա փորձեց ակնարկներ անել իր արտաքին և անվտանգային տեսլականների մասին և հայտնել իր դիրքորոշումը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման պահանջները կատարելու հանրային ակնկալիքների վերաբերյալ։

Oragir.News-ը հարց է ուղղել է քաղաքացիներն․ «Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիս է տալիս։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում ասել»։

Հարցվածների մի մասը չուզեցավ պատասխանել այլ միայն դժգոհություն հայտնեց Փաշինյանի վարած քաղաքականությունից։ «Ի՞նչ իմանամ՝ ինչ է ուզում ասել։ Ժողովրդին գցեց փողոցները», ասաց մի կին։ «Ես իրեն չեմ հասկանում ընդհանրապես», նշեց մեկ այլ քաղաքացի։ «Ցանկանում եմ, որ լավ բաներ ասի մեր երկրի, մեր ժողովրդի մասին», լավատեսորեն նշեց մեկ այլ քաղաքացի։ Եղան նաև Փաշինյանին պաշտպանողներ։ «Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, ճիշտ է անում», վստահ ասաց մի անցորդ։ «Նիկոլ Փաշինյանը թող գնա իր գլուխը քորի, ապրի։ Ժողովրդի կյանքը կերավ», վրդովված ասաց մի կին։ Հարցվածների մի մասը անտեղյակ էր ասուլիսի մասին և դժվարացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Այսօր՝ մայիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել։ ԶԼՄ ներկայացուցիչները հարցեր են ուղել ներկա մարտահրավերների, սահմանազատման ընթացքի, հայ-ռուսական հարաբերությունների, ոստիկանության բռնաճնշումների, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման և այլ հարցերի վերաբերյալ։

Նշենք նաև, որ մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
23:44 ChatGPT-ն մեկնաբանել է Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը
21:09 ԱՄՆ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստան. ինչ է սա նշանակում
23:33 Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են