Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 26-06-2025

Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ջրհեղեղից տուժած արհեստանոցի տիրուհին հույսը «կտրել է»

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում տիկին Մարգարիտան թերեւս ամենահայտնի ու սիրված մարդն է: Հագուստի վարպետ, հազարափեշակ կին, որ աշխատասիրության եւ համառ կամքի խորհրդանիշ է: Նրա կարի արհեստանոցը Դեբեդ գետի մայիսյան ավերածություններից գրեթե ամբողջությամբ տուժել էր: Տիկին Մարգարիտան, սակայն, 2 ամիս անց, չսպասելով պետական որեւէ աջակցության, բացել է արհեստանոցի դռներն ու շարունակել իր աշխատանքը:

Ջրհեղեղը շարքից հանել է նրա արտադրական տարածքը, կարի մի քանի մեքենաները, իսկ որ իր համար ամենացավոտն է՝ ոչնչացրել է հաճախորդների հագուստները: Աջակցություն ստացել է Կարմիր խաչից, 200 հազար դրամ գումար, որով էլ գնել է նոր կարի մեքենա ու վերսկսել աշխատանքը:

Տիկին Մարգարիտան սիրում է իր աշխատանքը, գնահատում իր հանդեպ ունեցած բնակիչների վստահությունն ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվում իր գործին:

Հիմա աշխատում է քանդված ու խոնավ պատերով արհեստանոցում, որը չի վերանորոգել ոչ թե որ պետական աջակցություն չի ստացել, այլ քանի որ պատերը ամբողջությամբ դեռ չեն չորացել: «Գումար կաշխատեմ ու ինքս էլ կվերանորոգեմ»,- ասում է տիկին Մարգարիտան:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք