Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 16:30 07-05-2024

Փաշինյանին կհարցնեի՝ ե՞րբ ես գնալու. հարցում

Այսօր՝ մայիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել։ ԶԼՄ ներկայացուցիչները հարցեր են ուղել ներկա մարտահրավերների, սահմանազատման ընթացքի, հայ-ռուսական հարաբերությունների, ոստիկանության բռնաճնշումների, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման և այլ հարցերի վերաբերյալ։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե քաղաքացիներն ի՞նչ հարց կուղղղեին վարչապետին՝ «Այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալիս։ Ի՞նչ հարց կտայիք նրան»։

Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների մի քանի հարցերը, որոնց մեծ մասը մտահոգություններ են՝ «Թող այնպես անի, որ պետությունը լավ լինի», «Երբ պիտի էս դժոխքն ավարտվի։ Ես Փաշինյանին ի՞նչ ասեմ։ Ես չեմ հասկացել էդ մարդուն», «Կուզենայինք խաղաղություն լիներ», «Հարց կտայի, որ կառավարությունը թողներ, գնար, որ երկիրը խաղաղվեր։ Էս ի՞նչ է անում ժողովրդի գլխին։ Մնացել է՝ մեզ էլ տա թուրքերին, պրծնենք։ Հողերը կամաց-կամաց բաժանելով գալիս է։ Ես հիասթափված եմ իրենից», «Ե՞րբ է մեր երկրի վիճակը լավանալու», «Ի՞նչ է լինելու մեր վերջը», «Կասեի՝ ե՞րբ ես գնալու»։ Քաղաքացիների մի մասը դժվարացան որևէ հարց ուղղել երկրի ղեկավարին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին հայատարարվել է 1 օր առաջ։ Նկատենք, որ ներհասարակական իրավիճակն անկայուն է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի պատճառով։ Նշենք նաև, որ մայիսի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ